Skip to main content

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ | Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել | Օդի ջերմաստիճանը վաղվանից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով | ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները Ադրբեջանի կառույցների նման բուտաֆորիա են դարձել․ Տաթևիկ Սողոյան | «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը | Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու. բողոքի ակցիա՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց | Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում | Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) | 19-ամյա երիտասարդի խափանման միջոցը փոխվել է | Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Գագիկ Ծառուկյան | Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. ՔԿ-ում սպասում են վարույթի վաղեմության ժամկետը լրանալուն. Hetq | ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ Ազատություն | Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ Արփինե Սարգսյան | Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցում | Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ

Լրահոս

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով

«Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը և Գրիգոր Առաքելյանը ԿԸՀ հայց ներկայացրեցրեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

«Մենք այս դեպքում կոնկրետ պահանջում ենք, որպեսզի ԿԸՀ-ն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր որոշումը: Գտնում ենք, որ կան բավարար հիմքեր՝ այդ գրանցումը ԿԸՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչելու: Եթե այնուամենայնիվ, ԿԸՀ-ը գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի ԿԸՀ-ը օգտվի ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից և նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»,- նշեց Առաքելյանը:

Ըստ Առաքելյանի՝ Արամ Սարգսանը և հասարակական գործիչները բարձրաձայնում են բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են շեշտակիորեն փոխել ընտրության գործիքը:

«Արտաքին ազդեցության մասով, ֆինանսական թափանցիկության մասով, խոսույթ կա նաև արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա չնշում գործադրելով ՀՀ տեղափոխելու մասով, մարդիկ մեքենաներով ու ստիպողաբար, գալիս են պարտադրված ընտրության մասնակցելու և որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուին ընտրելու»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև