Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Կարևորվել է ԱԺ ընտրություններում միջազգային դիտորդական առաքելությունների դերը (Տեսանյութ)

Հունիսի 5-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունների ներկայացուցիչներին։

Պատվիրակությունների կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քարտուղարության անդամներ, քաղաքական խմբերի ներկայացուցիչներ։

Նախարար Սարգսյանը կարևորել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը։

Նախարարը ներկայացրել է ՆԳ նախարարության մանդատի շրջանակում նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացվող և քվեարկության օրը կատարվելիք աշխատանքները։ Նա նշել է, որ Ոստիկանությունը ծառայություն է իրականացնելու 1997 ընտրատեղամասերում՝ պահպանելով հասարակական կարգն ու ապահովելով ընտրական գործընթացի բնականոն ընթացքը։

Նախարար Սարգսյանը ներկայացրել է նաև ընտրողների ցուցակների կազմման և ճշգրտման ուղղությամբ կատարված ծավալուն աշխատանքները։ Նա նաև անդրադարձել է ոլորտում առկա մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքներին։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը լիովին պատրաստ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի լիարժեք իրացումը՝ նշելով, որ ընտրական գործընթացին միջամտելու կամ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը սահմանափակելու ցանկացած փորձ արժանանում է և շարունակելու է արժանանալ օրենքով սահմանված խիստ արձագանքի։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության անդամները ներկայացրել են դիտորդական առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները, նաև հետաքրքրվել ԱԺ առաջիկա ընտրությունների կազմակերպման, անվտանգության ապահովման և ընտրական գործընթացների կառավարմանն առնչվող մի շարք հարցերով։

Քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարի, կիբեռանվտանգության և ընտրական գործընթացների պատշաճ ապահովմանն առնչվող հարցեր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև