Skip to main content

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր | Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ. Աբրահամյան | «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում | ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ» | Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ» | Կտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը․ «Մայր Հայաստան» շարժում | Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել | ԿԸՀ-ն պատգամավոր է գրանցել «Հայաստան» դաշինքի ցուցակի 12 թեկնածուի | Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև | Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել | ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել | Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան | Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը. դատախազություն

Լրահոս

Ադրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերшզմ. ադրբեջանագետ

Հայաստանը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող պետական հայեցակարգը ագրեսիվ կերպով առաջ մղելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Օրեր առաջ իրենց նախագահի ուղիղ հրահանգով հավաքվում են Նախիջևանում, որտեղ մոտ 20 տարի առաջ վերջնականապես հողին են հավասարեցրել հայկական մշակութային հարուստ ժառանգությունը։ Այդ հավաքի ժամանակ որոշում են մեր պետությունը կոչել իրենց «հայրենիք», անունն էլ դնել «Արևմտյան Ադրբեջան», հետո էնքան են լկտիանում, որ վիդեոկապ են դնում Երևանի փողոցների հետ ու ասում՝ «վայ, տեսեք, մեր հողն է»։

Այս աբսուրդը այնքան շատ է, այնքան անհավանական է, որ մեկ-մեկ ասում ես՝ լավ, ո՞նց է սենց բան հնարավոր։ Հետո վերադառնում ես պարզ մարդկային տրամաբանությանը, ֆիքսում, որ Ադրբեջանը ագրեսիվ ու ցեղասպան պետություն է, եղել է այդպիսին ու մնում է այդպիսին, որ իրենց համար Հայաստանի, հայերի դեմ զավթողականության և ատելության քարոզը ջուր խմելու պես սովորական բան է։ Հետո հիշում ես, որ ՀՀ-ում ղեկավարող «կզած» ու Ալիևի շողքից սեղանի տակ մտնող կոլաբորանտները միմիայն մեծացրել են Ալիևի ախորժակը։ Որքան շատ են զիջել մեր սահմանների, մեր կյանքերի, մեր արժանապատվության հաշվին, այնքան ավելի վտանգավոր են դարձրել Ադրբեջանին մեր պետության հանդեպ։

Իմիջայլոց, այդ հավաքի ժամանակ Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը ուղիղ տեքստով ասել է․ «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։ Թարգմանաբար սա նշանակում է՝ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերը մեր պետական նոր ռազմավարությունն են։ Իսկ դա հնարավոր է դարձել բացառապես Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում կայացրած որոշումներից հետո, մինչ այդ Ադրբեջանը երբեք նման բան ասել չէր համարձակվի։ Ընդ որում, այս ճշմարտությունը ընդունել է հենց ինքը Ալիևը՝ հայտարարելով, որ «վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը․․․»։

Կրկնեմ ևս մեկ անգամ՝ այս զավթողական հայեցակարգի շրջանառության մեջ դնելու օրվանից ի վեր (24.12.2022) հնարավոր էր բոլոր դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական մեթոդներով սա դարձնել մեծագույն գլխացավանք Ադրբեջանի ղեկավարության համար՝ այն կարգի, որ Ալիևը փոշմաներ այդ տերմինը կիրառելու համար։ Դրա բոլոր հնարավորությունները եղել են ու կան, բայց ներկայիս ղեկավարությունը դա անելու փոխարեն ուղղակի պայքարում է մեր ինքնության, պետության հիմքերի, Անկախության հռչակագրի, բանակի, կռվի, Արցախի, եկեղեցու և ազգային արժանապատվության դեմ՝ Ալիևի պահանջին համապատասխան։

Դրանով ամեն ինչ ասված է՝ հասկացողների և հասկանալ ցանկացողների համար, իհարկե»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031