Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ

Բրազիլիայի ազգային հավաքականի, «Բարսելոնայի» և «Միլանի» լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդինյոն վերադառնում է մեծ ֆուտբոլ։ 46-ամյա բրազիլացին համաձայնության է եկել Իտալիայի Սերիա C-ում հանդես եկող «Ռավեննա» ակումբի հետ, հայտնում է հեղինակավոր Gazzetta dello Sport պարբերականը։

​Համագործակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը սպասվում է հունիսի 23-ին Մայամիում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ, որտեղ կներկայացվի նաև ակումբի նոր մարզահագուստը։

«Նոր գույներ, նույն ժպիտը։ Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կրկին կսկսեմ հրաշքներ գործել գնդակով և նոր պատմություն կկերտեմ Ինյացիո Չիպրիանիի ու նրա ողջ ընտանիքի հետ։ Ֆուտբոլն ինձ միշտ ուրախություն է պարգևել, և ես ցանկանում եմ այդ ոգով կիսվել «Ռավեննայի» հետ»,- նշել է Ռոնալդինյոն։

​Ակումբի նախագահ Ինյացիո Չիպրիանին Ռոնալդինյոյի տեղափոխությունն անվանել է «անհավանական իրադարձություն» ողջ իտալական ֆուտբոլային համակարգի համար։ Սպասվում է, որ 2002 թվականի աշխարհի չեմպիոնը թիմին կմիանա արդեն նախամրցաշրջանային հավաքի ժամանակ և նոր մրցաշրջանի նախապատրաստության հենց առաջին օրերից կլինի մարզչական շտաբի տրամադրության տակ։

​Նախորդ մրցաշրջանում «Ռավեննան» մոտ էր դասակարգման բարձրացմանը, իսկ այժմ նպատակ ունի պայքարել Սերիա B-ի ուղեգրի համար՝ իր կազմում ունենալով 21-րդ դարի ամենավառ ֆուտբոլիստներից մեկին։

Չնայած այն հանգամանքին, որ մարտին Ռոնալդինյոն դարձել է 46 տարեկան, նա լիովին պատրաստ է կրկին փորձել իր ուժերը պաշտոնական հանդիպումներում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև