Skip to main content

Արարատ Միրզոյանը և Կոնստանտինոս Կոմբոսը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր | Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր | Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա | Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին | Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq | Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը | Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին | Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ | Ֆինանսների նախարարությունից 1.440.000 դրամ գումար կբռնագանձվի․ դատարանը բավարարել է հայցը․ Սոսե Չանդոյան | Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները | ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ | Վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թիրախավորող զրպարտչական զեկույց․ ՀայաՔվե | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան | Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել

Լրահոս

Սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը:

Վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։

Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։

Մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի և փրկրարար ծառայության աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն` աշխատանքների կազմակերպման ընթացքին և հետագա անելիքներին առնչվող հարցեր քննարկելու նպատակով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930