Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Արամ Վարդևանյանը թիմակիցներին արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը թիմակիցներին արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում այն իրեն հետաքրքիր չէ։

Այսինքն՝ եթե ընդդիմադիր նոր ուժերը որոշեն վերցնել մանդատներն ու մտնել Ազգային ժողով, ապա Վարդևանյանը պատրաստվում է հրաժարվել իր մանդատից։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Արամ Վարդևանյանին։ Վերջինս ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ առաջին հերթին կհարգի թիմի միասնական դիրքորոշումը։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ այս փուլում նման հարցերի մասին խոսելը վաղ է, քանի որ առաջիկայում պատրաստվում են Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները։

Այսպիսով, մինչ ընդդիմադիր դաշտը դեռ պայքարում է ընտրությունների արդյունքների շուրջ, արդեն շրջանառվում են տեղեկություններ, որ ապագա մանդատների հարցում ոչ բոլոր թեկնածուներն են պատրաստվում զբաղեցնել իրենց տեղը խորհրդարանում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև