Skip to main content

Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան | Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն | Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ | Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ․ Փաշինյան | Սպարապետը ասաց՝ Քոչարյանին բերեք, հետո «ցար ի բոգ» դարձավ. Սասուն Միքայելյան | 2018-25 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում. Փաշինյան | Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի | Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում | Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է | Եթե Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի ճանապարհի կրկնություն, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին․ Սուրենյանց | «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին | Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա․ Աբրահամյան | Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց | Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան

Լրահոս

Արդարացի որոշում չեմ ակնկալում ՍԴ-ից. փողոցից չենք խուսափում, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք. Լևոն Քոչարյան

Արդարացի որոշում չեմ ակնկալում ՍԴ-ից. փողոցից չենք խուսափում, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք: Այս մասին հայտարարել է պատգամավոր և քաղաքական գործիչ Լևոն Քոչարյանը:

«Արդարացի կլիներ, եթե ՍԴ-ն արձանագրեր քարոզարշավի և ընտրությունների օրը իշխող «ՔՊ»-ի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումները: Ծախսվել է հայտարարագրվածից մի քանի անգամ ավելի գումար, քվեարկության մասնակիցների թվի և մատյանների գրառումների միջև կա 30 հազար ձայնի տարբերություն, ինչպես նաև իրավապահ համակարգն օգտագործվել է սեփական քարոզչության և ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու համար»։

Քոչարյանն աբսուրդային է որակել այն իրավիճակը, երբ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցելու հայցերի քննությանը, իսկ Սեդա Սաֆարյանին դա թույլատրվել է։ Նա հիշեցրել է, որ Սաֆարյանը 2021 թվականին եղել է «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակում, մինչդեռ այսօրվա բողոքներից մեկը հենց այդ քաղաքական ուժինն է։

Քաղաքական գործիչը նշել է, որ հայցերի քննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով, ինչը հանրությանը հնարավորություն կտա հետևել գործընթացին և հետևություններ անել։

«Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ տուժել և զրկանքներ են կրել, մինչև հիմա էլ շարունակում են դա անել, այնպես որ մենք մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ դրանից չենք խուսափում։ Ուղղակի դա անելու համար պետք է մինչև վերջ ճանապարհը տեսնել, կամ գոնե որոշակի հավանականություն տեսնել դա անելուց առաջ: Հիմա էլ, կարծում եմ օրակարգում կա այդ հարցը կա, թեման փակ չէ: Նորից եմ ասում, այստեղ արդեն մնացած հանգամանքներն է, որ պետք է հաշվի առնել, մնացած ուժերի հետ համատեղ է պետք այդ ամեն ինչը անել: Ես կարծում եմ ցանկացած բան՝ կլինի ընտրություններ, կլինի փողոցային պայքար, այստեղ մի ուժի հարց չէ»,- ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև