Skip to main content

Ստեփանավան քաղաքում ենք, հարյուրավոր հայրենակիցների հետ ունեցանք առանձնազրույց. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. «Մուլթի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել աշխատավայրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անցկացնել արձակուրդը Երեւանո՞ւմ | Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ | Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել | Օդի ջերմաստիճանը վաղվանից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով | ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները Ադրբեջանի կառույցների նման բուտաֆորիա են դարձել․ Տաթևիկ Սողոյան | «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը | Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու. բողոքի ակցիա՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց | Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում | Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) | 19-ամյա երիտասարդի խափանման միջոցը փոխվել է | Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Գագիկ Ծառուկյան | Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. ՔԿ-ում սպասում են վարույթի վաղեմության ժամկետը լրանալուն. Hetq | ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ Ազատություն

Լրահոս

Վեհափառն ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։

Զրույցի ընթացքում կարևորությամբ ընդգծվեց ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության խորացման գործում կրոնական համայնքների դերակատարությունը, ինչպես նաև միջկրոնական երկխոսության և մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը։ Նշվեց, որ արդի մարտահրավերների պայմաններում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդումը կարևոր պայման է մարդկության կյանքում կայուն խաղաղության հաստատման ու անվտանգ ապագայի կերտման համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև