Skip to main content

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր

Լրահոս

Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել

Ձկնարտադրությամբ զբաղվող «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերությունները թեև անցած շաբաթներին իրենց արտադրանքը Ռուսաստան չեն արտահանել, բայց հայտնվել են ռուսական պատժամիջոցների տակ:

«Այդ 2 ընկերությունների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն արտոնելուց հետո, այդ ընկերությունները որևէ խմբաքանակ չեն արտահանել», — «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչության խոսնակ Անուշ Հարությունյանը:

Անցած ամիս ստուգումներ անցկացնելուց հետո, ռուս մասնագետները «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերություններին թույլատրել էին կրկին ձուկ արտահանել Ռուսաստան: Բայց փաստորեն ավելի ուշ «Ռոսսելխոզնադզոր» որոշել է ժամանակավորապես դադարեցնել նաև այս ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը:

Եթե ձուկ չեն արտահանել, ինչո՞ւ են այդ ընկերությունները ևս պատժամիջոցների տակ հայտնվել: Այս հարցին ՍԱՏՄ-ից դժվարանում են պատասխանել:

«Դուք ինձ հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ, ես չեմ կարող ասել Ռուսաստանը ինչով է առաջնորդվում, միայն տեղյակ ենք, որ այդ ընկերություններին արտոնելուց հետո այդ երկու կազմակերպությունները որևէ խմբաքանակ չեն արտահանել», — ասաց կառույցի խոսնակը:

Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ համատեղ ստուգումներ են իրականացվել 4 ձեռնարկություններում, դրանց արդյունքները ռուսական կողմը ուղարկել է իրենց, կատարված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներին և ներկայացված դիտարկումներին ծանոթանալուց հետո, ՍԱՏՄ -ն կպատասխանի ռուսական կողմին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև