Skip to main content

Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան | Այս պահի դրությամբ ՌԴ-ից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի. Ալեն Սիմոնյան | Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան | Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք | Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել․ Ռուբինյան | Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | 9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան | Եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մшրտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին. Աբրահամյան | Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) | Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին | Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները | Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է | Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան | Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից. փաստաբանական խումբ

Լրահոս

Խորհրդարանական ուժեր հեռու մնացեք ՈՉ-ի օրակարգը առաջ տանելուց, որովհետև առանց ձեզ Նիկոլը չի կարող հանրաքվե իրականացնել․ Մասիս Շիրոյան

Մասիս Շիրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նոր խորհրդարանական ընդդիմադիրները սկսել են նախապատրաստվել սահմանադրական հանրաքվեին, իրենց դիրքավորելով որպես ՈՉ-ի կողմնակիցներ(հղումները` ստորև)։
Հիշեցնեմ, որ սահմանադրության հանրաքվե անելու համար Նիկոլին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 2/3-ի` 70 պատգամավորի համաձայնությունը, Նիկոլը ունի ԱԺ-ի 3/5-ը կամ , որ նույնն է 64 պատգամավոր։
Հետևաբար իրեն անհրաժեշտ է լինելու ընդդիմադիր ֆրակցիաներից, իսկ ավելի կոնկրետ “Ուժեղ Հայաստան”-ի և “Հայաստան” դաշինքի պատգամավորներից ևս 6-ի համաձայնությունը։ Ու փոխանակ էս ուժերը ամեն ինչ անեմ, որպեսզի բանը չհասնի հանրաքվեին, իրենք նախապատրաստվում են ՈՉ-ի շտաբի ձևավորելուն և դա ընտրությունների սցենարով տապալելուն։
Խորհուրդ, հորդոր, խնդրանք կամ պարտադրանք ընկալեք գրածս, հարգելի խորհրդարանական ուժեր դուք կամ այնպես արեք, որ բանը չհասնի հանրաքվեին կամ հեռու մնացեք ՈՉ-ի օրակարգը առաջ տանելուց, որովհետև առանց ձեզ Նիկոլը չի կարող հանրաքվե իրականացնել։
ՈՉ-ի համակարգումը այսօրվանից կարող ենք սկսել մենք ու մեր նման ձեզ հետ չհամագործակցող արտախորհրդարանական քաղաքական ուժերը և անհատները, որովհետև մենք, ինչպես նաև դուք ինքներդ չունենք վստահություն ձեր նկատմամբ, որ ձեզնից 6 պատգամավոր չի անցնելու Նիկոլի կողմը, ու մենք կարող ենք չվստահել ձեզ , ինչը նորմալ էր, հիմնված էր նախորդ մինիմում 5 տարիների ձեր կատարած աշխատանքի վրա, բայց շատ տարօրինակ էր, որ դուք նույնպես չունեք վստահություն ձեր նկատմամբ, ու փոխարենը կանխելու հանրաքվեն, սկսել եք նախապատրաստվել հանրաքվեին ՈՉ-ը ներկայացնելուն։
Ձեր ցանկացած քայլ ՈՉ-ի հետ կապված դիտվելու էլ, որպես ԱՅՈ-ի աջակցություն։
(Նարեկ Կարապետյանի ելույթը Կրկեսի դահլիճում)
https://www.hetq.am/hy/article/182478 (5 քաղաքական ուժերի հայտարարությունը, որտեղ մի քիչ հստակության բացակայություն կա, որ իրենք ոչ թե փորձում են ՈՉ-ի շտաբ ձևավորել, կարդացողը կարող է հասկանալ նաև , որ փորձում են հանրաքվեն տապալել)
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31