Skip to main content

Միջազգային վարպետ, զինծառայող Ալեքս Սահակյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող | Թեհրանը դադարեցրել է hակամարտության դադարեցման մասին Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը․ Իրանի փոխարտգործնախարար | «Այս պահին արտահերթ ընտրությունների մասին կարելի է խոսել զուտ որպես քաղաքական սցենար» | Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին | Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը | Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան | «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան | Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է | Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները | Նրա ծառայությունը մշտապես առանձնացել է հավատքի անսասանությամբ, եկեղեցասիրությամբ և հայրենանվեր նվիրումով. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին | Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին | Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան | Պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել, նույն բառապաշարն էր օգտագործում նաև Աննա Հակոբյանը․ Անի Կարապետյան | Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ

Լրահոս

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Նարինե Կիրակոսյան

Բնապահպան-լրագրող, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը գրում է.

«Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով։ Այս պահին (հուլիսի 8, 2026 թ., ժամը 11:45 դրությամբ) այգու աշխատակիցներից մեզ փոխանցեցին, որ կնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մտնել տարածք, ջրել բույսերը, կերակրել բազմաթիվ թռչուններին, ձկներին, նաև` 12 ազնվացեղ սպորտային ձիերին (արաբական, անգլիական տեսակի նժույգներ), 9 նեղոսյան կոկորդիլոսներին։

Ըստ կենդանաբանների ձիերը մեկ օրից ավել սովին ու անջրդի չեն դիմանում, սկսում են հյուծվել։ Ծառուկյանի ձիերը մեկ օրից ավել ջուր անգամ չեն խմել։ Կոկորդիլոսները կերակրվում են շաբաթը մեկ, սակայն նրանց կերակրման օրը վաղուց լռացել է և նրանք 10 օրից ավել է սոված են։ Նույն ահավոր վիճակում են հայտնվել թռչուններն ու այլ կենդանատեսակները, որոնց շաբաթ օրվանից խնամակալները չեն կարողացել անգամ մի ցորեն տալ։

Տարածք մուտք գործել թույլ չեն տվել նաև ձիասպորտի վարպետին իր սաների հետ։ Այս կադրերում նա վնասված ոտքով ժամեր շարունակ սպասում է Քննչական կոմիտեից թույլտվություն։

Կենդանիների նկատմամբ փաստացի դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, նրանց ջրազրկման ու սովի են մատնել։ Այս կենդանիները քաղաքականության հաշվեհարդարի զոհ չպետք է դառնային, բայց դարձան։ Իսկ մեր պետական մարմինները տարան հենց դրան։

Պետական պաշտոնյաներից ամեն ոք այս հարցում պետք է գործեր ի շահ կենդանիների, ոչ թե իր սեփական աթոռը կորցնելու վախով։ Եվ պետք է բացառել այս կենդանիների տեղափոխումն այլ տեղ, քանի որ Հայաստանում չկա նրանց համար էլ ավելի հարմարավետ պայմաններ, քան Ծառուկյանենց ընտանիքինը։ Լուսանկարների հետ դնում եմ նաև Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծների ու վագրերի կադրերը։ Ֆոտոյով ֆիքսել եմ դրվագներ, որոնք ապացուցում են, որ նախ

1. Կենդանաբանական այգու աշխատակիցները հատուկ տեսակի Cites-յան կատվազգիներին ինչպես են կոպիտ խախտումներով քնացրել ու տեղափոխելուց նույնիսկ շնչառական խողովակ չեն տեղադրել։ Էլ չեմ ասում, թե կենդանու գլխի ու վզի հատվածը ինչ վայրենավարի են տանում, որի հետևանքում սատկել է սպիտակ առյուծներից մեկը։

Դեռ պարզ չի մյուսներն ինչպե՞ս են։

Բացի դա, ըստ Կենդանաբանական այգու հաղորդագրության սատկած կենդանին ծեր էր և ճարպակալած։ Այնինչ այդ առյուծը, ըստ մասնագետների ընդամենը 12 տարեկան էր և կարող էր հղի լինել։ Դա դեռ պետք է ճշտվի, եթե կենդանու դին տան տերերին։

Եվ հետո սկզբում տարածեցին ինֆորմացիա, թե որձն է անկել, հետո` թե էգը։ Որտե՞ղ գտնենք ճիշտը։

2. Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը Ազատության լրագրողին ասել է, թե Ծառուկյանի առյուծները բետոնին էին պահվում։ Տեղադրում եմ նաև առյուծների ազատավանդակի տեսանյութը, որից պարզ է դառնում, որ Աշոտ Ասլանյանը սխալվում է, առյուծները հողի, ավազի վրա էին ապրում, մինչև Կենդանաբանական այգու աշխատակիցների ոչ համաչափ գործողությունների հետևանքում առյուծը սատկեց»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև