Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq

Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը: Այս մասին գրում է Հետքը:

Որոշման նախագիծը կազմել է Էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ որոշման հիմնավորման՝ ընկերությունն Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում նախատեսում է հիմնել խոզաբուծական համալիր։ Այս ծրագրի շրջանակներում ՍՊԸ-ն Վրաստանից ներմուծում է (ծագման երկիրը Թուրքիան է) հացահատիկի պահպանման համակարգ (սիլոս) ու սարքավորումներ, որոնք գնահատվել են 140 մլն դրամ, իսկ դրանց ներմուծման մաքսատուրքը՝ 10 տոկոսի չափով՝ 14 մլն դրամ:

Սիլոսը նախատեսվում է օգտագործել խոզերի կոմբինացված կերերի արտադրության համար ձեռք բերված հումքի (հացահատիկի) պահպանման համար։ Խոսքը 93 տոննա կշռով եւ 3260 խմ ծավալով 2 հավաքածուի (կոմպլեկտի) մասին է:

Խոզաբուծական համալիրի կառուցման համար, ըստ Կառավարության որոշման հիմնավորման, «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել 2,1 մլրդ դրամի ներդրում: Այս գումարը ծախսվելու է շինաշխատանքների կատարման, հողի եւ հիմնական միջոցների ձեռքբերման, խոզաբուծական համալիրի կառուցման համար։

Ներկա պահին ընկերությունում առկա է 7 աշխատատեղ՝ 240 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչեւ 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 20-ի՝  340 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նշվել է նաեւ, որ սիլոսն ու սարքավորումները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։ Ըստ հիմնավորման՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը լուրջ խթան կլինի նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ, որպես հետեւանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

Փաշինյանի կառավարությունը «Իջեւանյան բեկոնին» աջակցել է նաեւ նախկինում

Սա առաջին դեպքը չէ, երբ Կառավարությունն աջակցում է «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին: 2025-ի հուլիսին գործադիրը կայացրել էր մի որոշում, որով հավանություն էր տվել այս ընկերության կողմից խոզաբուծարան հիմնելու ներդրումային ծրագրին ու համաձայնել, որ Արմավիր համայնքը, որում ներառված է Մայիսյան գյուղը, առանց աճուրդի, ուղղակի վաճառքով ՍՊԸ-ին օտարի այս գյուղում գտնվող երկու հողակտոր, իսկ մեկն էլ առանց մրցույթի տա 25 տարվա վարձակալության:Այդպիսով՝ «Իջեւանյան բեկոնը», իրավունք էր ստացել առանց մրցույթի 0,6 հա եւ 10 հա մակերեսներով համայնքային հողամասեր գնել Մայիսյանում՝ վճարելով համապատասխանաբար 7 մլն եւ 575 հազ. դրամ: Եվս 4,6 հա հողամաս ընկերությունը կարող էր 25 տարով վարձակալել առանց մրցույթի (վարձավճարը պետք է որոշեր Արմավիր համայնքը): Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աջակցել էր, որ վարչապետի ընկերոջը պատկանող ՍՊԸ-ն առանց մրցակցության 15,2 հա հող ձեռք բերի:

Բացի դրանից՝ մինչեւ Կառավարության որոշումը ՍՊԸ-ն արդեն իսկ գնել էր եւս 2 հողակտոր այս հողերի հարեւանությամբ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև