Skip to main content

ՈՒՂԻՂ. Արցախի հերոս Մանվել Գրիգորյաննի ծննդյան օրն է | Ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին. ՖԱՀՖ | Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու | «Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել». դստեր շնորհավորանքը՝ Մանվել Գրիգորյանի 70-ամյակին | Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձիերին առգրավելու հիմնավորում չկա. Հովհաննես Վարդանյան | Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times | Պահանջում ենք վերաբացել գործարանը, պայքարելու ենք մինչև վերջ. ժողովուրդը քաղաքականությունից պետք է չտուժի. ակցիա՝ «Մուլտի Տաբակ»-ի դիմաց | Ընդդիմադիրները պետք է մշակեն միասնական ռազմավարություն | Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին | Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար | Գարեգին Բ-ն այցելել է Երևանում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքն է մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին | Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան | Ունի՞ արդյոք Խուստուփ մագլցող ձախողված ղեկավարը տուրբուլենտությանը դիմակայելու պատկերացում․ Զաքարյան | Թեժ մրցակցություն է սպասվում. «Հրապարակ»

Լրահոս

Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան

Շատ դժվար է խոսել քաղաքական բռնաճնշումների մասին այն մթնոլորտում և այն ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուրը, յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողն ինքն է լինելու։ Ցավոք, այս իշխանությունը կարողացել է ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Այս մասին քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պագամավոր Էլինար Վարդանյանը:

Նա նշել է, որ բազմիցս արձանագրել են՝ ամբողջն ի սկզբանե արվում էր վախի մթնոլորտ ստեղծելու համար, հետո այդ մթնոլորտի շրջանակում հնարավորություն էր ձեռք բերվում մեկուսացնել քաղաքական և հանրային գործիչներին և դրանով իսկ փորձել գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերի։

«Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր. կալանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ Գագիկ Ծառուկյանը: Կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահը՝ Անդրանիկ Թևանյանը: Կալանավորված է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը՝ Ավետիք Չալաբյանը: Տնային կալանքի տակ է գտնվում Սամվել Կարապետյանը, քրեական գործով է անցնում Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ եթե մենք թվարկում ենք, տեսնում ենք՝ այս պարագայում քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական և հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման:

Չեմ խոսում Արմեն Աշոտյանի մասին, որն այսպես տարբեր քրեական, բայց քաղաքական նկատառումներով, քրեական գործերով անցնում է, քրեական հետապնդման է ենթարկվում և այժմ էլ գտնվում է քրեակատարողական հիմնարկում»,-ասել է Վարդանյանը։

ԱԺ պատգամավորը թվարկվածներից առանձնացրել է վերջին՝ ԲՀԿ առաջնորդի դեպքը, որը հանգեցրել է նաև հանրային մեծ արձագանքի՝ ելնելով այն միջոցներից կամ մեխանիզմներից, որոնք կիրառվել են իրավապահ մարմինների կողմից: Նա մասնավորապես նշել է 13 ժամ խուզարկություն իրականացնելու, ապա Ծառուկյանին գետնին տապալելու, ձեռնաշղթաներով բերման ենթարկելու հանգամանքը:

«Սա ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, այլև անձնական վրեժխնդրություն է այսօր երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից, որովհետև Ծառուկյանի քրեական գործին զուգահեռ մեկ էլ հասկացանք, որ քաղաքապետարանը նկատել է՝ կենդանիները, որոնք պահվում էին Ծառուկյանի կողմից, ապօրինի են պահվում։

Սա ինչո՞ւ եմ որպես օրինակ բերում: Սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի է դիտարկել, այլ որպես հաշվեհարդար և որպես պատիժ, որն իրականացվում է իրավապահների կողմից՝ մեկ անձի հրահանգով, որովհետև նախընտրական փուլում նա հայտարարել էր՝ ունեզրկելու է, դատելու է, նստացնելու է, մնացած բառերը նույնիսկ չեմ էլ ուզում կրկնել»,-մանրամասնել է Էլինար Վարդանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև