Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Ընդդիմադիրները պետք է մշակեն միասնական ռազմավարություն

Պատկերացրեք, որ 1933 թվականին, երբ Գերմանիայում նացիստները եկան իշխանության, պառլամենտարիզմը, կուսակցությունները եւ ազատ մամուլն արգելվեին ոչ թե մի քանի ամսվա ընթացքում (իրականում գործընթացը տեւել է հունվարից մինչեւ հոկտեմբեր), այլ դա տեւեր 2-3 տարի: Եվ լիբերալները, սոցիալ-դեմոկրատները եւ կոմունիստները, փոխանակ պայքարեին նացիստական դիկտատուրայի դեմ, իրար միս ուտեին՝ «բա որ դու էն վախտ» մոտիվներով:

Անձամբ ես նման բան կարող եմ հեշտությամբ պատկերացնել ցանկացած երկրի պարագայում, մանավանդ՝ Հայաստանի: Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկի համար դեռ պարզ չէ, թե ինչ ռեժիմ է հաստատվել մեր երկրում եւ ինչպես է այն Փաշինյանի ղեկավարությամբ զարգանալու, ես ուղղակի կառաջարկեմ ավելի լայն բացել աչքերը: ՔՊ-ական սցենարով Հայաստանում փաստացի մնալու է միայն ՔՊ-ն (գուցե «Հանրապետություն» կուսակցության հետ միասին): Մոտակա ամիսներին Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի դադարի որեւէ ընդդիմադիր գործունեություն, «կկարվեն» հարյուրավոր նոր «քրեական» գործեր, կլինեն նոր ձերբակալություններ: Իսկ մոտակա տարիներին Հայ առաքելական եկեղեցին կդառնա ՔՊ բաժանմունք:

Բայց, որքան էլ տարօրինակ հնչի, դա ամենասարսափելին չէ: Փաշինյանը ոչ միայն փոխելու է սահմանադրությունը Ալիեւի պահանջով, այլեւ հանձնելու է Տիգրանաշենը (իբր ինչ-որ բան ինչ-որ բանի հետ փոխում է)՝ փաստացի հնարավորություն տալով ադրբեջանցիներին ցանկացած պահի փակել Հայաստանի հարավը հյուսիսի հետ կապող ռազմավարական ճանապարհը: Այս պայմաններում որոշ ընդդիմադիրներ շարունակում են իրար վրա ցեխ շպրտել՝ իրենց լրատվամիջոցներով ու անձամբ՝ կամա թե ակամա կրկնելով պաշտոնական քարոզչության թեզերը:

Այս պահին բացարձակապես ժամանակը չէ պարզելու, թե ով է «ներկա», ով է «նախկին», ով «թալանել» է, ով «չի թալանել», ով «եվրոպամետ» է, ով «ռուսամետ»: Եթե ընդդիմադիրներն իսկապես ցանկանում են պատասխանատվություն կրել պետության համար, այլ կերպ ասած՝ կասեցնել աղետալի ընթացքը, ապա այդ ամենի մասին պետք է ժամանակավորապես մոռանալ:

Հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները պետք է հանդիպեն եւ ռազմավարություն մշակեն, որը կբացառի փոխադարձ հարձակումները: Քաղաքականությունը ենթադրում է բանակցություններ եւ պայմանավորվածություններ անգամ այն մարդկանց միջեւ, որոնք իրար քաղաքական կամ անձնական առումով դուր չեն գալիս:

Մասնավորապես, բոլոր քաղբանտարկյալները պետք է պաշտպանության տակ առնվեն բոլոր ընդդիմադիրների կողմից: Այստեղ «իմն» ու «քոնը» չպիտի լինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Aravot.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև