Skip to main content

Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան | Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար | Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է | «Աբովյան» ՔԿՀ-ում ՄԻՊ-ի ներկայացուցիչները հանդիպել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Արեգնազ Մանուկյանին | Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած Արմինե Սողոյանին ազատել են աշխատանքից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանվորն է տուժում, ուրիշ ոչ ոք, մեզ են գործից գցում դուրս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ու՞ր ա իրանց ժողովրդավարությունը | Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարո’ն վարչապետ, թու’յլ տվեք հպարտ քաղաքացու նման քայլենք մեր երկրում, մեր աշխատանքն ենք ուզում | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով | Պարտության դասերը, վերածննդի ճանապարհը. Մեսրոպ Հովհաննիսյան | ՈՒՂԻՂ. ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԱՇԽԱՏԿԻՑՆԵՐԻ ԱԿՑԻԱՆ | Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ | Պատգամավորական մանդատից հրաժարված Թալինի քաղաքապետը անցկացրել է հերթական խորհրդակցությունը | Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր

Լրահոս

«Աբովյան» ՔԿՀ-ում ՄԻՊ-ի ներկայացուցիչները հանդիպել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Արեգնազ Մանուկյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև