Skip to main content

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր

Լրահոս

Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան

Նոր խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ամփոփել է 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը թվերով։

384 բանավոր հարց ու գրեթե նույնքան ելույթ,

53 օրենսդրական նախաձեռնություն,

4 որոշման նախագիծ,

13 հայտարարության նախագիծ,

1 ուղերձ,

162 գործուղում, այդ թվում՝ իշխանական պատգամավորների հետ։

«Ավելի քան 600 միլիոն դրամ պարգևավճար (աշխատավարձերից բացի այդքան), շուրջ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ)` Հայաստան դաշինք և 107 մլն 440 հազար 920 դրամ` «Պատիվ ունեմ» դաշինք

յուրաքանչյուր ընդդիմադիր դաշինքից 1-ական պատգամավոր լքեց խմբակցությունը, դարձավ անկախ պատգամավոր և հետագայում դե ֆակտո աջակցեց իշխանությանը

ընդդիմությունը ստանձնեց օրենքով իրեն վերապահված 4 ղեկավար պաշտոն (1 ԱԺ փոխնախագահ և 3 մշտական հանձնաժողովի նախագահ), որոնցից 1-ին իշխանությունը ինքը հեռացրեց պաշտոնից, երկուսը` իրենք հրաժարվեցին 2022 թվականին, իսկ վերջինը՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իշխանությունը 2024 թվականին օրենսդրական փոփոխությունից հետո վերցրեց ընդդիմության ձեռքից և փոխանցեց իշխող խմբակցությանը։ Արդյունավե՞տ գործիքներ էին: Թերևս` ոչ:

Փաստենք`

Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին։

Այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույց առ այն, թե ինչ չի կարելի անել և ինչ չի կարելի կրկնել։

և ուրեմն`

ԱՐՁԱՆԱԳՐՈւՄ ԵՆՔ`

Ընդդիմությունը իշխանության գործողությունների և սխալների վիճակագիրը չէ։ Ընդդիմությունը պետք է լինի սեփական քաղաքական օրակարգ ունեցող, քաղաքական արդյունք ստեղծող և այդ արդյունքի համար պատասխանատվություն կրող ինքնուրույն քաղաքական սուբյեկտ։

ՀԱՄԱՁԱՅՆՎՈւՄ ԵՆՔ`

Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով»։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով։ Քաղաքական թատերաբեմ գուցե կա, բայց այն թատրոն չէ:

Իհարկե բացառությամբ այն դեպքի, երբ «պետական» ու քաղաքական գործիչների աստղաբույլը ինքը հետ է քաշվում իրենց հայտարարած նպատակից ու գնում է «աշխատելու»:

Հետևաբար`

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈւՄ ենք`

2026-2031 թվականների խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր քայլ պետք է գնահատվի մեկ չափանիշով՝ որքանո՞վ այն մոտեցրեց իրենց հայտարարված քաղաքական նպատակին:

Համամիտ ե՞ք այս մոտեցմանը: Եթե այո` միացեք այս հռչակագրին»,- գրել է Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև