Skip to main content

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել | Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը

Լրահոս

Այսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան

Այսօրվանից՝ հուլիսի 27-ից, հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց։ «Ռոսսելխոզնադզորը» պահանջել է դադարեցնել Հայաստանի բոլոր գործարաններից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի անասնաբուժական հավաստագրումը։  Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Այսպիսով՝ խոսքը ոչ թե առանձին խմբաքանակի կամ ընկերության, այլ հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկայի համընդհանուր փակման մասին է։

Ռուսական կողմը պնդում է, որ հայտնաբերվել են հումքի ծագման և արտադրանքի հետագծելիության խախտումներ, անասնաբուժական փաստաթղթերի ու լաբորատոր վերահսկողության թերություններ, հիվանդ կենդանիներից ստացված կաթի և երրորդ երկրներից ներկրված հումքի օգտագործման դեպքեր։

Հայաստանի ՍԱՏՄ-ն հակադարձում է, որ ռուսական կողմը դեռ չի ներկայացրել ստուգման վերջնական արդյունքները, իսկ համատեղ ստուգումների ընթացքում նման փաստեր չեն հաստատվել։

Նույնաբնույթ խնդիրներ Ռուսաստանը բարձրացրել էր դեռ 2023 թվականին, երբ հայկական կաթնամթերքի արտահանումն ամբողջությամբ կասեցվեց։ 2024-ին շուկան մասնակիորեն վերաբացվեց հայկական պետական երաշխիքների հիման վրա։

Եթե ռուսական պնդումները հիմնավորված են, նշանակում է՝ երեք տարվա ընթացքում կառավարությունը չի կարողացել ստեղծել հումքի ծագման, արտադրանքի հետագծելիության և լաբորատոր վերահսկողության բավարար համակարգեր։

Եթե դրանք քաղաքական նպատակներով են գործիքավորվում, ապա կառավարությունը նույն երեք տարվա ընթացքում չի ստեղծել ո՛չ այլընտրանքային շուկաներ, ո՛չ իրավական ու փաստաթղթային պաշտպանության գործուն մեխանիզմներ, ո՛չ էլ նման հարվածի հակաճգնաժամային ծրագիր։

Սակայն թվերն ավելի խոսուն են։ 2025 թվականին Հայաստանից կաթնամթերքի, ձվի, մեղրի և հարակից արտադրանքի 20.2 մլն դոլարի ընդհանուր արտահանումից 16 մլն դոլարը՝ գրեթե 79%-ը, բաժին է ընկել Ռուսաստանին։ Միայն պանրի արտահանումը կազմել է 16.4 մլն դոլար, որից 13.5 մլն-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Համեմատության համար՝ ԱՄՆ արտահանվել է 1.8 մլն, իսկ Վրաստան՝ ընդամենը 671 հազար դոլարի պանիր։

Մակրոտնտեսական առումով 16 մլն դոլարը կարող է մեծ թիվ չթվալ։ Բայց իրականում շղթան շատ ավելի երկար է՝ չիրացված պաշարներ, շրջանառու միջոցների պակաս, գյուղացիական տնտեսություններից կաթի մթերման կրճատում, մթերման գնի անկում, վարկերի սպասարկման դժվարություններ և գյուղական եկամուտների նվազում։

Իսկ կարո՞ղ է ԵՄ շուկան արագ փոխարինել ռուսականին։ Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ։

ԵՄ պաշտոնական ցանկում Հայաստանի դիմաց կաթի սյունակում նշված է ոչ թե հայկական ծագման կաթնամթերքի արտահանում թույլատրող «X», այլ «O» նշումը։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է ԵՄ արտահանել միայն որոշ բաղադրյալ արտադրանք, որում օգտագործված վերամշակված կաթը ծագում է ԵՄ-ից կամ համապատասխան թույլտվություն ունեցող այլ երկրից։ Սա հայկական կաթն ու կաթնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվություն չէ։

Հայկական կաթնամթերքի՝ ԵՄ շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ են մնացորդային նյութերի պետական վերահսկման ծրագիր, անասնագլխաքանակի և կաթի հավաքման ամբողջական հետագծելիություն, հավատարմագրված լաբորատորիաներ, ԵՄ համակարգում պաշտոնապես գրանցված արտադրողներ, առողջության վկայականներ, եվրոպական ներմուծողներ, առևտրային պայմանագրեր, համապատասխան փաթեթավորում, սառը շղթա և թանկ լոգիստիկա։

ԵՄ-ի 52 մլն եվրո ընդհանուր աջակցությունը և հայկական արտահանման մի մասի մաքսատուրքերի վերացումը կարևոր են, բայց դրանք չեն չեղարկում այս պահանջները և ռուսական շուկայի փոխարեն գնորդներ չեն ստեղծում։

Ռուսաստանը պատասխանատու է տնտեսական կախվածությունը քաղաքական ճնշման գործիքի վերածելու համար, իսկ Հայաստանի իշխանությունը՝ այդ կախվածությունը տարիներ շարունակ չնվազեցնելու, արտադրողին չպատրաստելու և քաղաքական վերակողմնորոշումը տնտեսական կարողություններով չապահովելու համար»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930