Skip to main content

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր

Լրահոս

Իսակովի պողոտայում վրшերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է

Այսօր՝ հուլիսի 27-ին, «Վեոլիա Ջուր» ընկերություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում վաղ առավոտից կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում փողոցով մեկ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ու երբ փորձել են վթարը վերացնել, ողբերգական դեպք է տեղի ունեցել։

«Lexus» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակցին։

Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է աշխատակցի մահը։

Այս պահին «Վեոլիա Ջուր»-ը սպասում է, որպեսզի քննչական գործողություններն ավարտվեն, որից հետո կսկսի խցանված կոյուղատարի մաքրման աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Խ.-ն, իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, վրաերթի էր ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Սեդրակ Ի.-ին։

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև