Skip to main content

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր

Լրահոս

Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. Զաքարյան

Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Ամեն օր մենք կարդում ենք արտաքին աշխարհի լուրերը պատերազմի, քաղաքականության, դուվանագիտության, նորագույն զինատեսակների, պատժամիջոցների, թանկացումների ու բանակցությունների մասին։

Դրանք իհարկե կարևոր են, որովհետև հենց այսպիսի նորություններն են օգնում վերլուծել ու հասկանալ այսօրվա աշխարհը։ Բայց կա ևս մեկ կարևոր հարց։ Ինչպիսի՞ն կլինի աշխարհն այս ամենից հետո։

Որպես ազգ, որպես քաղաքացիական հասարակություն, որպես գիտակից մարդիկ, մենք արդյոք ժամանակ ունե՞նք մտածելու, թե ի՞նչ տեխնոլոգիաներ են փոխելու մեր կյանքը։ Ինչո՞ւ են աշխարհի խոշորագույն ընկերություններն արդեն վերակառուցում իրենց բիզնես մոդելներն արհեստական բանականության (ԱԲ) շուրջ։ Ի՞նչ է տեղի ունենում տնտեսության, բժշկության, կրթության, տիեզերքի, ռոբոտաշինության, ռազմարդյունաբերության, գիտության և այլ ոլորտներում։

Գիտակցու՞մ ենք արդյոք, թե ինչպե՞ս է փոխվում մեր վերաբերմունքն առողջության, սննդի, քնի, հանգստի, բնության, ընկերական միջավայրի և հոգեկան բարեկեցության նկատմամբ։

Որպես սովորույթներով առաջնորդվող ազգի ներկայացուցիչներ, գիտե՞նք արդյոք, թե ո՞ր սովորություններն են իրականում օգնում ապրել ավելի լավ, և որոնք են պարզապես օգտակար թվում։ Մտածո՞ւմ ենք արդյոք, թե վաղվա աշխարհում ի՞նչ է նշանակելու լավ ապրելը և ի՞նչ փոփոխություններ են արդեն վաղը ազդելու մեզանից յուրաքանչյուրի գիտակցության ու վարքաբանության վրա։

Հենց այս ամենի մասին պետք է մտածի և լուծումներ տա ժամանակակից քաղաքական միտքը: Նոր ստեղծվող քաղաքական ուժերը միայն նոր անուններն ու անհայտ դեմքերը չպետք է լինեն: Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք: Նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են:

Իսկ հին ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը, նորովի ներբեռնել իրենց քաղաքական գիտելիքներն ու հմտությունները, և սեփական աշխարհայացքից բխող նորացված ու արդիականացված ծրագրեր առաջարկեն հայ ժողովրդին:

Այլապես դավադիրների օրակարգը, նրանց խաբեություններն ու ապազգային գործողությունների լավագույն քողարկումը շարունակելու են մնալ ձեռբակալությունները, կալանքները, ոստիկանական խրոնիկաները, պատերով տալու, պոլերին պառկեցնելու հետադիմական ու հանրային դեգրադացիայի տանող աղմուկը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև