Skip to main content

Անկում տարադրամի շուկայում. ռուբլին և դոլարն էժանացել են | Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ | Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Լրահոս

ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել․ լսելով վարչապետի պատասխանը, եկա այն եզրահանգման, որ վարչապետը հասկացել է ստեղծված իրավիճակը․ Սարգսյան

ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել․ լսելով վարչապետի պատասխանը, եկա այն եզրահանգման, որ վարչապետը հասկացել է ստեղծված իրավիճակը։

«Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Կտա՝ կտա…

Եղբայրս մի անեկդոտ ուներ, որ շատ էր սիրում և ամեն անգամ պատմում էր տարբեր նրբերանգներով ու հարուստ բառապաշարով: Ես, իհարկե, նրա նման գունեղ պատմող չեմ, բայց փորձեմ իմաստը տեղ հասցնել:

Մի գյուղացի գնում է թագավորի մոտ և իրեն դիմավորող ծառային ասում է.

-Թագավորին ասա՝ մի գյուղացի է եկել, ոզում է, որ իրեն մի ձի տա: Կտա՝ կտա, չի տա՝ ջհանդամը տա:

Ծառան գնում է թագավորի մոտ և ասում.

-Մի գյուղացի է եկել, ձեզնից ձի է ուզում, ասում է՝ կտա՝ կտա, չի տա՝ ջհանդամը տա:

Թագավորը մի պահ մտածում է և ասում.

-Գնացեք իմ ախոռի ամենածեր ու ամենահիվանդ ձին տարեք, տվեք և ասեք, որ թագավորն ասում է. ՙՍա եմ տալիս, կտանի՝ կտանի, չի տանի՝ ջհանդամը տանի՚:

Ծառան կիսասատկած, նիհար մի ձի է բերում, տալիս գյուղացուն և փոխանցում է թագավորի խոսքը.

-Կտանի՝ կտանի, չի տանի՝ ջհանդամը տանի:

Գյուղացին նայում է ծեր ձիուն և ասում.

-Տանեմ, կաշխատի՝ կաշխատի, չի աշխատի՝ ջհանդամը աշխատի:

Ինչու՞ պատմեցի այս անեկդոտը:

Որովհետև մեր և ՌԴ հարաբերությունները վաղուց արդեն այս անեկդոտի տրամաբանության մեջ են: Եվ կարևոր չէ՝ մենք գյուղացի՞ն ենք, թե՞ թագավորը: Մեծ հաշվով՝ դա ոչինչ չի փոխում, որովհետև սկզբունքը նույնն է երկու կողմում էլ:

Իմ կարծիքով՝ օրինաչափ է, որ այսպես է ստացվել, որովհետև ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար իսկզբանե տնտեսական նախագիծ չի եղել: Մենք ընտրել ենք անվտանգության նկատառումով, ակնկալիքը չի արդարացել:

ՀԱՊԿ-ն էլ փաստացի չի դարձել պաշտպանական դաշինք, որովհետև անդամ պետություններն ակնհայտորեն ավելի շատ Ադրբեջանի բարեկամն են եղել, քան մերը: Իսկ մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք հիմնականում էժան զենք գնելու ակնկալիքով, որը, ինչպես պարզվեց, հին ու անարդյունավետ էր, եղած նորի լիարժեք կիրառման բանալիներն էլ ՌԴ մեզ չտվեց:

Ամեն դեպքում, այսօր լսելով վարչապետի պատասխանը, եկա այն եզրահանգման, որ վարչապետը հասկացել է ստեղծված իրավիճակը: Կարծում եմ նաև, որ ունի շտկելու անհրաժեշտ քաղաքական կամքը:

Տա Աստված, որ չսխալվեմ»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930