Skip to main content

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր

Լրահոս

2 արծաթե և 2 բրոնզե մեդալ` Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ միջազգային օլիմպիադայում

Լիտվայի Կաունաս քաղաքում հուլիսի 24–30-ն անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան (EJOI): Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից (հյուրընկալող երկիրը կարող է մասնակցել 2 թիմով), և մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Օլիմպիադային մասնակցել են 25 երկրների 100 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ Հայկ Ադամյանը (7-րդ դասարան) և Վաչե Քոչարյանը (8-րդ դասարան), ինչպես նաև ԱՅԲ դպրոցի աշակերտ Լևոն Հայրապետյանը (8-րդ դասարան):

Հայաստանի թիմն արժանացել է 2 արծաթե (Վաչե Քոչարյան և Մամիկոն Համբարյան) և 2 բրոնզե (Լևոն Հայրապետյան և Հայկ Ադամյան) մեդալի։ Թիմը ղեկավարել են Ալեքս Գրիգորյանը («Քվանտ» վարժարան) և Տիգրան Մացակյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց), իսկ Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ) մասնակցել է որպես օլիմպիադայի EJOI միջազգային կոմիտեի անդամ։

Հիշեցնենք, որ 2025 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ օլիմպիադան անցկացվել էր Բուլղարիայի Շումեն քաղաքում, որի ընթացքում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև