Skip to main content

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր

Լրահոս

Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները երկու օր է՝ մեկնարկել են, սակայն պատգամավորների կաբինետների հարցը դեռեւս լուծված չէ, բացառությամբ ՔՊ-ի «դեմբելների»՝ հնաբնակների, որոնք կա՛մ մնացել են իրենց կաբինետներում, կա՛մ բարելավել են դիրքերը, իսկ նորեկները փորձում են միջնորդներ մեջ գցել, հնարավորինս լավ հարկաբաժիններում տեղավորվել։

Ովքեր ՔՊ վերնախավի հետ մոտ են, արդեն գտել են առաջիկա հինգ տարիների իրենց աշխատասենյակները, օրինակ, Հայկ Կոնջորյանի նախկին օգնական, ավագանու անդամ Նատալի Սինորյանը հարմարավետ տեղավորվել է նոր ֆոյեի դահլիճի հարեւանությամբ առաջին սենյակում։ Վատ դիրքերում չէ ՔՊ-ի հրձիգ դարձած նախկին տնօրեն, շրջիկ պատարագների ակտիվ մասնակից Ռուզաննա Երեմյանը՝ նա Սինորյանի հարեւանությամբ է տեղավորվել՝ մի քանի սենյակ միջանցքի խորքը։

Փոխարենը պաշտպանության հանձնաժողովի երբեմնի անպարտ նախագահ Անդրանիկ Քոչարյանին չորրորդ հարկից իջեցրել են երկրորդ, իսկ Սասուն Միքայելյանը գերադասել է տեղավորվել ֆրակցիայից, ավելի ճիշտ՝ աչքից ու ականջից հեռու՝ առաջին հարկում, որտեղ նախորդ խորհրդարանում նաեւ Խաչատուր Սուքիասյանն էր մեկուսի հարմարավետ տեղավորվել։

Ի դեպ, իրենց կաբինետներից դուրս են եկել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները։ Նրանց տեղափոխել են «Պատիվ ունեմ»-ի, իսկ ավելի վաղ՝ «Ելք»-ի տարածք, իսկ նրանց աշխատասենյակները տրվել են ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Ուժեղ Հայաստանին»»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև