90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը՝ Պետրոս Գալստանյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆեյսբուքյան էջից։
«Մեր զորակցությունն ենք հայտնում Սրբազան Հորը։
Տեղեկացնում ենք նաև, որ 05.08.2026թ-ին Սրբազանի կեցավայրում կայանալիք միջոցառումը չեղարկվում է։
Հոգեհանգստյան կարգի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»։
















































