Skip to main content

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր

Լրահոս

Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև

Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին թուրքական Haber Global հեռուստաալիքին տված իր մեկնաբանության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր սահմանադրության ընդունման գործընթացը։

«Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները հանվեն սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիրներ չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե ֆակտո խաղաղ իրավիճակ», — ասել է Հաջիևը։

Նախագահի օգնականն անդրադարձել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններին.

«Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան։ Մենք վճռականորեն պատասխանում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի, և դա շարունակվելու է նաև այսուհետ»,- նշել է Հաջիևը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև