Skip to main content

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր

Լրահոս

Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին։ Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից այդ փաստի ընդունումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Բաքվում։

«Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերն Ադրբեջանի համար միշտ էլ առաջնային են եղել, այդ հարցը մեզ համար անփոփոխ «կարմիր գիծ» է»,- թուրքական Haber Global հեռուստաալիքին հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

«Հենց այդ հարցն առաջացավ, պարոն նախագահի (նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խմբ.) հանձնարարությամբ Ադրբեջանն սկսեց դիվանագիտական ակտիվ աշխատանք։ Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը. նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում»,- հայտարարել է Հաջիևը։ Նրա խոսքով՝ Բաքվի համար դրական էր այն փաստը, որ «իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի մեսիջները»։

«Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջխաղացումը կանխվել է։ Մեր կարծիքով՝ նման քայլը ոչ մի դեպքում չէր արտացոլի պատմական իրականությունը և միանգամայն անարդար կլիներ»,- շարունակել է նա։

Հաջիևի պնդմամբ՝ «սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան»։ «Մենք վճռականորեն արձագանքում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին ու դա հետագայում ևս անելու ենք»,- թեման եզրափակել է ադրբեջանցի պաշտոնյան՝ փաստացի պնդելով, որ Իսրայելը Կնեսետի օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության ընդունման օրինագիծը հենց Ադրբեջանի միջամտությունից հետ։

Հաջիևը խոսել է նաև ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մասին։ Նրա խոսքով՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ «Այն բանից հետո, երբ տարածքային այդ պահանջները դուրս կմղվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ավելին, մեր տարածաշրջանում փաստացի արդեն առկա է խաղաղ իրավիճակ»,- ընդգծել է Հաջիևը՝ հավելելով, թե ՀՀ Սահմանադրության մեջ «Թուրքիայի նկատմամբ ևս տարածքային պահանջներ կան»։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից կհանվի այն դրույթը, որը նախատեսում է տարածքային պահանջներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»,- ասել է նա։ «Հայաստանում առաջիկայում կսկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Հենց այդպիսի ազդանշաններ ենք ստանում։ Հնարավոր է հանրաքվե անցկացվի։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելուց հետո, մենք խոչընդոտ չենք տեսնում վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- թեման եզրափակել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև