Skip to main content

Ավտովթար՝ Կոտայքում. բախվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավոր | Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը | Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան | Իրանի հետ հինգ ամիս տևած պատերազմի ընթացքում, ԱՄՆ բանակը զգալիորեն սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների իր պաշարները | Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան | Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ | Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը | Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց | Էդգար Ղազարյանը`ոսկոր ՔՊ-ի կոկորդին. «Հրապարակ» | Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ» | Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ» | Ես վերջին գոնե թե 10 տարիների Հայփոստի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ․ Շուշան Ալեքսանյան | Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին | Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև | Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Լրահոս

Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը

Ես այն գծի վստահ կողմնակիցն եմ, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական կյանք, քաղաքական պրոցես։ Ակնհայտ պատճառներով. չկա դրա պահանջարկը, չկա քաղաքական միտք՝ ո´չ դոմինանտ, ո´չ այլընտրանքային, և չկան դրա պայմանները։ Դրա փոխարեն, այնուամենայնիվ, կա ինչ-որ այլ բան, ասենք՝ հանրային կյանք։ Հանրային կյանք եղել է նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում։

Հանրային կյանքն ունի իր այլ՝ գրված և չգրված օրենքները, սխալների ու առողջացման իր հնարավորությունները։

Այս իմաստով անազատության մեջ գտնվողներն իրենց խոսքով և դերակատարությամբ հանրային կյանքի կարևորագույն մասն են։

Ես այսօր կբերեմ մեկ հոգու օրինակ՝ Գ. Ծառուկյանի, որը նույնիսկ թվային մոնիտորինգով հանրային կյանքում ամենաբարձր ցուցանիշն ունի։ Ակնհայտ է, որ նրա հանրային խոսքը (շեշտում եմ՝ ոչ քաղաքական) ընդգծված արժեքավոր է, և այդպես լինելու է երկար ժամանակ, որովհետև հանրության մեջ ինքը կա՝ իր արածով, կենսագրությամբ, իր տեսակով։ Պարզ ասած՝ ինքը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։

Չես կարող ասել «Ծառուկյան չի եղել»։ Իսկ եթե չես կարող այդպես ասել, ապա պետք է ասես նաև՝ ինչպիսին է լինելու շարունակությունը։ Այս պատասխանը շատ կարևոր է. Ծառուկյանը հանրային կյանքում ունենալու է դերակատարում՝ իր խոսքով, հանրային ուղերձների իր վաստակած իրավունքով, իր պահվածքով, իր ծրագրերով, Քրիստոսի արձանի կառուցմամբ և այլն։

Գանք նրա սեփականության հետ այս պահին կատարվողին։ Սա հանրային լուրջ խնդիր է, որքան էլ փորձ արվի այլ կերպ մատուցել։ 21-րդ դարում հնարավոր չէ սեփականություն խլել, և դա չի լինելու։ Հարկային հնարավոր հարցերը, միկրոմենեջմենթի հնարավոր հարցերը, գործարքային ինչ-որ խնդիրներ, խարդախության զոհ դառնալը. այս ամենն աշխատանքային հարաբերություններ են, որոնք չեն լուծվում բանտով։ Դրանք լուծվում են լրիվ այլ մակարդակում և լրիվ այլ պայմաններում։ Բայց բուն սեփականության իրավունքը հանրային խնդիր է. Ծառուկյանի սեփականության իրավունքն անձեռնմխելի է, և սա պետք է վերահաստատվի։ Եվ այդպես էլ լինելու է։

Երբ ԱԺ նոր ընտրվող նախագահն ասում է. «դնենք բարեկրթության նոր խաղի կանոն», բայց չի արվում բանավոր առաջարկի գործնական շարունակությունը, դրան հետևում է բնական, հասկանալի հակընդդեմ ռեակցիա։ Միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ առումով ո՞րն է այլընտրանքը։ Պարզապես այս հարցն ունի ավելի մեծ խորություն։ Ազգային ժողովը հանրային կյանքի մի փոքր մասն է, հանրային էկոհամակարգի մի փոքր մասը։ Եվ եթե որոշում ենք, որ իսկապես գնում ենք երկրի ներսում դեէսկալացիայի, ներառյալ՝ բարեկրթության (իսկ դա կենսական անհրաժեշտություն է), ապա դրա առաջին քայլը հանրային ՄԵԾ էկոհամակարգում նկատելի փոփոխություններն են, առաջին հերթին՝ բանտերի դռները բացելը, քաղաքական և հանրային միտքը բանտարկությունից ազատելը։ Այսօր Երևանի ու Բաքվի բանտերում ազգային մտքի ու հարստության մեծ պոտենցիալ է բանտարկված։ Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Սա բոլորիս շահերի մեջ է, քանի որ ակնհայտ է, որ մեր երկիրն ու տարածաշրջանը մտնում են վտանգավոր զարգացումների նոր փուլ»,- գրել է Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև