Skip to main content

Արարատ լեռան տակ ստորգետնյա միջանցքներ են հայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյյան տապանը | Արցախցի դատախազը Հայաստանում կենսաթոշակ կստանա. Վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցը | Չեռնոգորիա — Հայաստան․ Առաջին խաղակեսում՝ 0:0 | Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը՝ փոսերով, փոշու մեջ․ Hetq.am | Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան, լցվեն այստեղ․ Նարեկ Կարապետյան | Պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16,297 արձանագրություն | Արարատ Միրզոյանն ու Մասուդ Փեզեշքիանը անդրադարձել են ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին | Ողբերգական հրդեհ Գեղարքունիքի Զիլ գյուղում․ կա մեկ զոհ | Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Լրահոս

Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան

Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանի վերաբերյալ ընդունեցին բավական կոշտ հայտարարություն՝ պահանջելով հստակեցնել ԵՄ–ԵԱՏՄ ընտրությունը և ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները, գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:

«Առաջին հայացքից թվում էր, թե Մոսկվան Հայաստանի հարցում արդեն ապահովել է ԵԱՏՄ անհրաժեշտ համախմբվածությունը։ Սակայն հունիսի 7-ից հետո տեղի ունեցած զարգացումները հիմք են տալիս այդ հարցում առնվազն վերապահումներ ունենալ։

Հատկապես ուշագրավ է մայիսի 29-ի հայտարարությանը միացած երկու թուրքալեզու պետությունների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետագա վարքագիծը։

Դեռ հունիսի 1-ին՝ հայտարարությունից ընդամենը երեք օր անց, Ղազախստանի նախագահ Տոկաևը Փաշինյանին հաջողություն մաղթեց առաջիկա ընտրություններում, իսկ ընտրություններից հետո և՛ Տոկաևը, և՛ Ղրղզստանի նախագահ Ժապարովը շնորհավորեցին նրան իշխանությունը պահպանելու կապակցությամբ։

Դրան հաջորդեց ավելի լայն և ուշագրավ պատկեր։ Մասնավորապես, Փաշինյանին շնորհավորեցին Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները, իսկ հետագայում՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նաև Թուրքմենստանի նախագահը։

Այս հաջորդականությունը միայն արարողակարգային քաղաքավարությամբ բացատրելը չափազանց պարզունակ կլիներ։

Ակնհայտ է, որ Թուրքիան հետևողականորեն ընդլայնում է իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, իսկ այդ պետություններն իրենց հերթին շահագրգռված են Կասպից ծով–Հարավային Կովկաս–Թուրքիա հաղորդակցային առանցքի զարգացմամբ և Ռուսաստանի նկատմամբ կախվածության նվազեցմամբ։

Այս համատեքստում Հայաստանի գործող իշխանությունը նրանց համար արժեքավոր է ոչ թե իր «արժանիքների» պատճառով։

Ընդհակառակը՝ ներքին լեգիտիմության լուրջ խնդիրներ ունեցող, արտաքին հենարանների կարիք զգացող և Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ շարունակական զիջումների գնացող իշխանությունը շատ հարմար օղակ կարող է դառնալ ուրիշների կողմից կառուցվող ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծում։

Այստեղ է նաև Ռուսաստանի քաղաքականության պարադոքսը։

Հայաստանի նկատմամբ Մոսկվայի վերջին տարիների կոշտ, երբեմն պատժիչ և ռազմավարական առումով անհեռատես վարքագիծը ոչ միայն չի վերադարձրել (և վերադարձնում) Հայաստանը ռուսական ազդեցության նախկին դաշտ, այլև նպաստել է (և նպաստում է) այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանի ոչ լիգիտիմ իշխանությունը գնալով ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում այլ արտաքին կենտրոններից։

Այսինքն՝ սեփական ազդեցությունը պահպանելու նպատակով կիրառվող ճնշումը կարող է վերջնական արդյունքում արագացնել հենց այն գործընթացը, որից Ռուսաստանը փորձում է խուսափել։

Վերադառնալով մայիսի 29-ի հայտարարությանը։ Ղազախստանի և Ղրղզստանի համար մի բան էր համաձայնել ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները, և բոլորովին այլ բան կլինի դեկտեմբերին քաղաքական պատասխանատվություն ստանձնել դրա գործնական իրականացման համար։

Առավել ևս, որ ԵԱՏՄ բարձրագույն մակարդակի առանցքային որոշումները պահանջում են կոնսենսուս։

Հետևաբար Ռուսաստանի ցանկությունը դեռ ԵԱՏՄ որոշում չէ։

Ղազախստանն առավել ևս դժվար թե շահագրգռված լինի մի նախադեպով, երբ ԵԱՏՄ անդամ պետությունը տնտեսական ինտեգրման շրջանակներում պատժվում է իր արտաքին քաղաքական կողմնորոշման համար։ Նման մեխանիզմը վաղը կարող է խնդիր դառնալ հենց բազմավեկտոր քաղաքականություն վարող երկրների համար։

Այդ պատճառով հնարավոր է, որ մայիսի 29-ի կոշտ հայտարարությունը ոչ թե ապագա որոշման նախերգանքն էր, այլ Ռուսաստանի հնարավորությունների վերին կետը։

Հունիսի 7-ից հետո թուրքալեզու պետությունների ղեկավարների ցուցադրական ակտիվությունը կարող է լինել նաև բավական նուրբ ազդակ Մոսկվային, ըստ որի Հայաստանի հարցում ՌԴ ցանկությունը դեռևս ընդհանուր որոշում չէ, իսկ իրենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության կցորդը չեն։

Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար, սակայն, ինքնին որևէ լավատեսության հիմք չի տալիս։

Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը պարզապես հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո։ Իսկ հատկապես վտանգավոր է, երբ այդ անցումը կատարվում է ներքուստ թուլացած իշխանության միջոցով, որի քաղաքական վերարտադրության արտաքին շահառուների շրջանակը գնալով ավելի տեսանելի է դառնում»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև