Skip to main content

Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից | Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է | Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց | Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան Գեղամյան | Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս

Լրահոս

Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ: Այս մասին գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Մի քանի օր առաջ Բաքվի լրատվամիջոցները հանդիսավոր կերպով տեղեկացրին, որ ադրբեջանական ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում առաջին հորատապայթեցման աշխատանքներն է իրականացրել:

Ավելին, նույն հաղորդագրությունում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ հետախուզական և գնահատման ուսումնասիրություններ, որի արդյունքում արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա ոսկի:

Ի դեպ, ով չի հիշում՝ հիշեցնեմ, որ դեռ սովետական շրջանից Հայաստանի կողմից շահագործվող այս հսկայական հանքավայրի մի մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո, մի հատված էլ, այսպես ասած, չեզոք գոտում է:

2020 թվականից հետո՝ 2021-23 թթ.-ին, ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել:

Դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքները, մի մասը՝ ջրային պաշարները, իսկ Սոթքի հանքավայրի և դրա նշանակության մասին դեռ չեմ խոսում»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031