Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Երեկ Անկարայում, Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:

Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ), ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում, այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների):
Անշուշտ, նման արձանների բացումն ունի պատմա-քաղաքական հստակ նշանակություն և ուղղերձ:

Երբ Թուրքիայում կանգնեցնում են Կովկասյան իսլամական բանակին նվիրված հուշարձան, այն ընկալվում է որպես 1918 թվականին Բաքուն գրաված թուրք զինվորականների հիշատակի մեծարում, ինչպես նաև որպես թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի խորհրդանիշ։ Սա հստակ ազդանշան է Մերձավոր Արևելքին և նրա հարակից երկրներին:
Իսկ հայերիս տեսանկյունից՝ այն ընկալվում է որպես 108 տարի առաջ Բաքվի հայ բնակչության զանգվածային սպանություններն իրականացնող բանակի մեծարում:
Անկարայում հուշարձանի բացման ժամանակ ունեցած ելույթում, Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է. «…Այսօր ադրբեջանական դրոշն ազատորեն ծածանվում է «Շուշայում», «Խանքենդիում» և ամբողջ Ղարաբաղում: Այս հաղթանակը հպարտության մեծ աղբյուր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Որպես Թուրքիա՝ մենք Հայրենական պատերազմի յուրաքանչյուր պահի մեր աջակցությամբ և բոլոր ռեսուրսներով կանգնած էինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին և միասին կիսեցինք այդ փառահեղ հաղթանակի ուրախությունը»։

Ինչպես տեսնում ենք, ավելի պարզ ակնարկել պանթյուրքիզմի արդիականության մասին՝ երևի հնարավոր չէ: Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն: Շատ շուտով, թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում կհամարեն նաև TRIPP նախագիծը և այլն:
Այս ամենն ակնհայտ է, որ միայն Հայաստանի «հագով չէ»: Ռեգիոնալ քաղաքականության հետևողականորեն թյուրքայնացումը տրամաբանորեն պետք է շատ երկրների շահերի բախվի:

Մի՞թե Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Հայաստանի, ընդհուպ՝ մինչև Չինաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ շահերի տեսանկյունից այս ամենն OK է:

Եթե այսօր արցախյան «հաղթանակն» է համարվում ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն, ապա վաղն ավելի մեծ «հպարտությունների ու հաղթանակների» ձգտումներ կարող են ի հայտ գալ այդ աշխարհի մոտ:

Կա՞ արդյոք երաշխիք, որ օրինակ Հայաստանի Հանրապետության կլանումը, Իսրայելի պետության դեմ ագրեսիան, Իրանի Իսլամական Հանրապետության մասնատումը, Հունաստանի և Կիպրոսի դեմ տարածքային ոտնձգությունները, Ռուսաստանի Դաշնության քայքայումը և նմանատիպ այլ հիպոթետիկ իրավիճակներին նպաստելն ու դրանից օգտվելը՝ կրկին չի համարվի թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում…

Ինչո՞ւ եմ այսպես ձևակերպում մտավախություններս, որովհետև դեռևս հինգ-վեց տարի առաջ, աշխարհում ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Արցախն ամբողջովին կարող է հայաթափվել: Ոչ ոք չէր կարող հավատալ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են երկարատև պատերազմի մեջ մտնել և այլն…

Այսօր ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև