Skip to main content

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին. քննարկվել են ՀՀ-ի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր | 9-ամյա հայ երեխան hարձակման է ենթարկվել Իսրայելում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվելու են | ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան | Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» | Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարևորել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը | Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի համար. Փաշինյան | ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան | Ասացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է․ ֆոտոշարք | Անկում տարադրամի շուկայում. ռուբլին և դոլարն էժանացել են | Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ | Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն

Լրահոս

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության շրջանակում ուսումնասիրվում են զինծառայողի անձնական կյանքի և հնարավոր խնդիրների վերաբերյալ տարբեր հանգամանքներ։ Մասնավորապես, վարույթի ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ նա նախկինում անցել է թմրանյութերի հետ կապված վարույթով, ինչպես նաև ունեցել է պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրներ։ Իրավապահները, սակայն, դեռևս չեն հաստատում, որ նշված հանգամանքներից որևէ մեկն ուղղակիորեն կապված է զինծառայողի մահվան հետ։

Դեպքից առաջ զինծառայողի վարքագիծը նույնպես ուսումնասիրվում է։ Մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են նրա ծառայակիցները, որոնք նշել են, որ դեպքից առաջ նա եղել է հանգիստ և իրենց համար որևէ արտառոց վարքագիծ չի դրսևորել։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է։

Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Իրավապահները պետք է պարզեն նաև պայթյունի պատճառները, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք նախորդել են զինծառայողի մահվանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930