Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր | Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան | Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան

Լրահոս

Նոր ծրագիր բազմազավակ ընտանիքների համար. տան 100% սուբսիդավորում

ՀՀ–ում 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները մարզերում տուն ձեռք բերելու համար 100 տոկոս սուբսիդավորմամբ սերտիֆիկատ կստանան։ Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027թ․ մարտի 2-ից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշել է, որ ներկայում Հայաստանում 6 և ավելի երեխա ունեցող 643 ընտանիք կա։ Նրանցից 309-ում 6 անչափահասներ են, 143-ում՝ 7, 46-ում՝ 8 և 34-ում՝ 9 և ավելի երեխա։

«Ծրագիրը շատ սպասված էր, քանի որ մինչ այս պահը հենց բազմազավակ ընտանիքների համար նախատեսված միջոցառումներ չեն արվել, նրանք օգտվել են այն ծրագրերից, որոնցում երեխաների բաղադրիչը եղել է ու միգուցե երեխաների թվով պայմանավորված՝ աջակցության չափը մի փոքր ավելի շատ է եղել»,- նշում է Ղարագյոզյանը։

Ծրագրով նախատեսվում է, որ 1 երեխայի հաշվով ընտանիքը կստանա 4 միլիոն դրամ, այսինքն՝ առնվազն 6 երեխայի դեպքում ընտանիքը կստանա 24 մլն դրամի հավաստագիր։ Իսկ եթե քաղաքային բնակավայրի փոխարեն նախապատվությունը տրվի գյուղականին, ապա ընտանիքը ևս 4 միլիոն դրամ կստանա (եթե ընտրվի ոչ թե պատրաստի տուն ձեռք բերելու, այլ կառուցելու բաղադրիչը, ապա այս գումարը կարող է օգտագործվել այդ հողատարածքի գնման կամ գյուղատնտեսական նշանակության հողի ձեռք բերման համար)։ Հավաստագրի գումարները կուղղվեն հիփոթեքային վարկով տան ձեռքբերմանը (մայր գումարին), պետությունը կվճարի ոչ միայն տոկոսագումարները, նաև վարկավորման գործընթացի ծախսերը կհոգա՝ նոտարական վավերացում, կադաստրային ձևակերպում, գույքի գնահատում։

Գումարի դրական մնացորդը (եթե պետությունը դիցուք տրամադրում է 28 միլիոն դրամ, տուն է ձեռք է բերվում 25 միլիոն դրամով, մնում է 3 միլիոն դրական մնացորդ) կարող է օգտագործվել տան վերանորոգման և կամ կահույքի, կենցաղային տեխնիկայի ձեռք բերման համար։

«Ընտանիքը մի քանի պարտավորություն է ունենում․ երեխաներից առնվազն 2-ը պետք է 3 տարի հաճախեն տվյալ բնակավայրի դպրոցը կամ մանկապարտեզը, ընտանիքի որևէ անդամ չպետք է բացակայի Հայաստանից կես տարուց ավելի»,- նշում է Ղարագյոզյանը։

Ի՞նչ է պետք ծրագրում ընդգրկվելու համար

Նախևառաջ ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացի, չունենան այլ անշարժ գույք (խոսքը 50 տոկոս և ավելի մասնաբաժնի մասին է, եթե, օրինակ, ընտանիքի մայրն ունի փոքրիկ մասնաբաժին հայրական տնից, դա չի կարող խոչընդոտել ծրագրում ընդգրկվելու համար– խմբ․), և չունենա գույք, որի կադաստրային արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը։

Ղարագյոզյանը շեշտում է՝ եթե ընտանիքն ունի փոքրիկ տուն, դա չի կարող խոչընդոտ լինել, քանի որ հասկանալի է, որ 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին հաստատ երկրորդ տունն էլ պետք կլինի։

Բացի այդ, ծրագրում ընդգրկվելու համար ընտանիքի չափահաս անդամները պետք է պարտադիր ներկայացնեն նախորդ մեկ տարվա եկամուտների հայտարարգիրը, որում ներառված եկամուտների հանրագումարը չպետք է գերազանցի 10 միլիոն դրամը։

Ղարագյոզյանը շեշտում է՝ ծրագիրը մշակվել է այնպես, որ առավելագույն թիրախային լինի և կարողանան օգտվել բացառապես այն ընտանիքները, որոնք ունեն դրա կարիքը։

Նշենք, որ ծրագրում Երևանը ներառված չէ, սակայն երևանամերձ մարզերն ընդգրկված են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև