Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

ՌԴ-ի խոսքերին վստահել չի կարելի, չարժե Ուկրաինային առաջարկել փոխզիջում խղճի, ինքնիշխանության, տարածքի եւ անկախության հետ…

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չարժե Ուկրաինային փոզխջում առաջարկել խղճի, ինքնիշխանության, տարածքի եւ անկախության հետ։

Ուկրաինան միշտ եղել է խաղաղարար ջանքերի առաջատար, ասել է Զելենսկին G20-ի գագաթաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձում, որը հրապարակել է նախագահի գրասենյակն իր Թելեգրամում։

«Ես ցանկանում եմ, որպեսզի այս ագրեսիվ պատերազմն ավարտվի արդարացի եւ ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա, այլ ոչ թե մի ինչ-որ կերպ… Չարժե Ուկրաինային առաջարկել փոխզիջում խղճի, ինքնիշխանության, տարածքի եւ անկախության հետ… Մենք հարգում ենք կանոնները, եւ մենք խոսքի մարդիկ ենք։ Ուկրաինան միշտ եղել է խաղաղարար ջանքերի առաջատար, եւ աշխարհը դա տեսել է։ Եվ եթե Ռուսաստանն ասում է, որ, իբր, ցանկանում է ավարտել այս պատերազմը, թող ապացուցի դա գործողություններով։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի խոսքերին վստահել չի կարելի, եւ ոչ մի «Մինսկ-3»-ներ չեն լինի, որոնք Ռուսաստանը կխախտի կնքվելուց անմիջապես հետո»,- ընդգծել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ագրեսիան կարելի է եւ պետք է կանգնեցնել հենց հիմա։

«Իսկ եթե խաղաղության վերականգնման համար պատասխան քայլեր չարվեն, կնշանակի, որ Ռուսաստանը պարզապես ցանկանում է հերթական անգամ խաբել ձեզ բոլորիդ, խաբել աշխարհին եւ սառեցնել պատերազմը հենց այն ժամանակ, երբ նրա պարտությունները դարձել են հատկապես շոշափելի։ Մենք թույլ չենք տա Ռուսաստանին սպասել, ուժ հավաքել, իսկ հետո ահաբեկչության եւ գլոբալ անկայունության նոր սերիա սկսել։ Վստահ եմ, որ հենց հիմա է պետք եւ կարելի է կանգնեցնել ռուսական ավերիչ պատերազմը»,- ասել է Զելենսկին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև