Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին

Լրահոս

Գեղարքունիքում ողբերգական պատահարից զոհերի թվում 7 և 4 տարեկան երեխաներ են․ մանրամասներ

Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, կա 6 զոհ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։ Այրվել են ավտոմեքենաները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ հայտնում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Ա․-ի (ծնված 1990 թ.), Ա․ Շ․-ի (ծնված 1993 թ․), Ն․ Ա․-ի (ծնված 2015 թ․), Վ․ Ա․-ի (ծնված 2018 թ․), իսկ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից՝ Ն․ Կ․-ի (ծնված 2000 թ․) և Կ․ Ի․-ի (ծնված 1991 թ․) այրված դիերը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև