Skip to main content

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Լրահոս

Երկրի վարչապետը հնչեցնում է սպառնալիքներ՝ իրավապահները չեն արձագանքում, բայց կոշտ քննադատության համար կարող են մարդուն կալանավորել. փաստաբան

Իրավապահների գործողությունների մասին կարող ենք ասել, որ իրավապահ համակարգը նույն դիալոգի մեջ է, մի կողմում երկրի վարչապետը հնչեցնում է սպառնալիքներ և խուլիգանական վարքագիծ է դրսևորում, ու բնականաբար իրավապահները դրան չեն արձագանքում, բայց նույն իրավապահները շատ ավելի մեղմ խոսքի, կամ կոշտ քննադատության համար  կարող են մարդուն կալանավորել: Այս մասին ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Բացի այն, որ ընտրական գործընթացում քաղաքական հարցադրումներ անող մարդուն ցուցադրաբար վիրավորել են, նսեմցրել են, նման անբարոյական հարցեր են հնչեցրել՝ թե ինչու չի զոհվել հարևան երկրի ագրեսիայի պատճառով, նաև այդ անձի նկատմամբ շարունակաբար քրեական հետապնդում է իրականացվում:

Մինչև կետ առ կետ կանդրադառնամ այս ընթացքում եղած խախտումներին, ասեմ, որ ինչու չեք զոհվել հարցադրումը ամբողջ պրոցեսի անկյունաքարային երևույթներից է, հատկապես իրավապահ մարմինների արձագանքի և քաղաքական խոսքի կիզակետում է: Խոսում ենք այն դեպքի ու մարդու մասին, ով չի կիսում խոսոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերի տեսակետները և ընդամենը որպես անհատ դուրս է եկել առանձին հարցադրումներ կատարելու, որի հետ կարող են ոչ բոլորը համաձայն լինել»,- նշել է Խուդոյանը:

Անդրադառնալով խախտումներին՝ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս շեշտել է, որ դրանք ակնհայտ են, մասնավորապես նշել է՝ առավոտից ՔՊ-ն իր իրավապահ համակարգով ընդդիմադիր շտաբներում օպերացիաներ է իրականացնում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031