Skip to main content

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Լրահոս

Մենք ինչ է, փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, պատերազմելnւ են մեր դեմ. Օվերչուկը` ՀՀ իշխանություններին

Մենք ինչ է, փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, պատերազմելու են մեր դեմ: Այս մասին Ինտերֆաքս-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը աջակցության միջոցներ չի ցուցաբերի Երևանին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում, եթե այդ երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրոպական միության հետ։ Հետագա որոշումների ընդունումը, ի թիվս այլնի, կկախվի Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներից:

«Պետք է տեսնել, թե ով կհաղթի և հետո միայն միջոցներ ձեռնարկել, որոշել։ Որովհետև եթե հաղթեն արևմտամետ ուժերը, նշանակում է՝ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն։ Եվ այդ ժամանակ իրոք անհրաժեշտ կլինի ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասել է նա։

«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն իրականացնել մի երկրի, որն իր ապագան տեսնում է Եվրոպական միությունում, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Ինչո՞ւ պետք է մենք աջակցության միջոցներ ցուցաբերենք նման երկրին։ Մենք ի՞նչ է, փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, պատերազմելո՞ւ են մեր դեմ»։ — ընդգծել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ ՌԴ-ն դեռևս պահպանում է պարտավորությունները Հայաստանի հանդեպ ԵԱՏՄ շրջանակներում, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրոպական միություն։

«Մենք, միևնույն է, միշտ կանգնած ենք իրավունքի կողքին, օրենքի կողքին։ Մենք պարտավորություններ ունենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Տեսե՛ք՝ առաջնորդները շատ զգուշորեն են ձևակերպել իրենց հայտարարությունը։ Այնտեղ խոսվում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորության ուսումնասիրման մասին։

Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Բայց մենք ասում ենք՝ եթե դուք տանում եք ձեր ժողովրդին դեպի Եվրոպական միություն, որն այսօր թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ, թշնամաբար է տրամադրված Բելառուսի հանդեպ, որը պատրաստվում է պատերազմել մեզ հետ, ապա ինչո՞ւ պետք է մենք ձեզ աջակցություն ցուցաբերենք՝ ի դեմս մաքսատուրքերի բացակայության, ի դեմս բաց շուկաների, էներգակիրների ցածր գների, աշխատուժի ազատ տեղաշարժի, արտոնագրերի վճարի բացակայության, բժշկական ապահովագրության»,- Ռուսաստանի դիրքորոշումն է նկարագրել կառավարության փոխնախագահը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031