Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին

Լրահոս

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը փակ է մեծաբեռնատարների համար։ Դա պայմանավորված է եղանակի վատթարացմամբ: Նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 24-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 02:40-ից (Երևանի ժամանակով 03:40-ից) Վլադիկավկազ–Լարս հատվածում արգելված է մեծաբեռնատարների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», — հայտնել են գերատեսչությունում։ Հաղորդվում է, որ նշված տրանսպորտային միջոցների երթևեկությունը կվերսկսվի հատուկ կարգադրությամբ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տվյալներով՝ երթևեկությունն ազատ է մյուս տեսակների տրանսպորտային միջոցների համար։ Բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ մեծաբեռնատարների, կկարողանան առանց կանգ առնելու ավտոճանապարհով երթևեկել ձնահյուսապաշտպան թունելներով։ Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև