Skip to main content

Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել | Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին | Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրիստոսի գործի նմանակումն է, երբ գործիչը գնում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, որ կիսի իր գաղափարը | Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան | Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը Աղոթքի նախաճաշին | ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան | Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ» | Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» | Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան | Ուզում ենք լսել, թե ինչ եք անում իշխանությանը հեռացնելու համար. Ոսկան Սարգսյանը՝ ընդդիմությանը | Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ

Լրահոս

7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Նոր Կալեդոնիայի մոտակայքում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, երկրաշարժը գրանցվել է շաբաթ՝ մայիսի 20-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 01։51-ին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լուայոթե կղզիներից հարավ-արևելք, օջախը՝ 36 կմ խորության վրա։

Ցունամիի նախազգուշացման ամերիկյան համակարգը հայտնել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ: Ֆիջիի, Կիրիբատիի, Վանուատուի և Ուոլիս և Ֆուտունա կղզիների ափերի մոտ հնարավոր են մակընթացության մակարդակից մինչև 0,3 մետր բարձրությամբ ալիքներ:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Գրինվիչի ժամանակով ժամը 02:09-ին Լուայոթե կղզիներից հարավ-արևելք գրանցվել է հետցնցում, որի ուժգնությունը կազմել է 6,5 մագնիտուդ:

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ մայիսի 19-ին, Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ էր գրանցվել։ Հայտարարվել էր ցունամիի սպառնալիք։

Facebook
Twitter

Կարդացեք նաև