Skip to main content

Մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման uտնտուկները պետք է պատժվեն իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան | Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց ահաբեկելու փորձերից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խմբերին պասլատ էի արել ու խաբել, թե Ֆիզուլի չեմ մտել. Մանվել Գրիգորյանի հիշատակի օրն է | Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզեք ԱՄՆ-ին, որպեսզի իր հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո. Արամ Սարգսյան | Ակնհայտորեն բռնաճնշnւմների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկnւմներով և խայտառակ արշավներով. Տիգրան Աբրահամյան | Տիգրանաշենի մոտ նոր կառուցվող խրամատների ու բունկերների մասին․ Ռուբեն Դալլաքյան | «Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն սխալ ես». Աշոտյանը՝ Փաշինյանի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերին եմ ծեփելու, ով լեզվին տվեց, գլուխները պատին են տվել՝ դուրսպրծուկներին չեմ հանդուրժի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեկտեմբերի 3-ին կհանդիպեմ Պուտինի հետ. Ասել եմ՝ ժողովուրդը դեմ քվեարկի հանրաքվեում՝ կհեռանամ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սատկացնելու եմ՝ ինչքան Եռաբլուրի անունը տվող եղավ, ասելու եմ՝ եղկելի եք. Նիկոլ Փաշինյան | Փաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մոնթեն, որին դեռ չենք ճանաչել». նոր ֆիլմը կբացահայտի ազգային հերոսի կյանքի քիչ հայտնի կողմերը | Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան | Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է | Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, նման խոսակցությունները սկսվեց, երբ ես կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով․ Ալեն Սիմոնյան

Լրահոս

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից. Նիկոլ Փաշինյան

Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Փաշինյանի խոսքով՝ պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակվում են, իսկ շատ հարցերում անգամ խաչվում են:

«Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, երբ որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, այդ ապրանքները համարվեն բարեգործական ու մաքսային և այլ վճարների չենթարկվեն: Օրինակ՝ այդպիսին է պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այդտեղ շատ լուրջ սկզբունքային խնդիրներ ենք տեսնում»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ սկզբունքային խնդիրներից առաջինն այն է, որ եթե պարաֆինը մաքսազերծվում է որպես բարեգործական ծրագրի մաս, ուրեմն մոմը պետք է չվաճառվի:

«Մենք ասում ենք՝ շատ լավ, պատրաստ ենք դա անել, բայց մոմը մի վաճառեք, ուղղակի դրեք, հավատացյալները թող գան, վերցնեն, գանձանակ թող լինի, ով ինչքան ուզենա՝ այնքան վճարի, որովհետև օրենքին հակասում է։ Օրենքն ասում է՝ եթե բարեգործական է, դու հետագայում չես կարող դրանից գումար ձեռք բերել։

Երկրորդ տարբերակն այն է, որ մոմը ամբողջությամբ վաճառվի, արձանագրվի, համապատասխան հարկերը վճարվեն պետական բյուջե, բայց մենք ասում ենք՝ վճարած ամբողջ հարկերը ու դեռ մի բան էլ ավելին կվերադարձնենք եկեղեցուն, այսինքն՝ կառավարությունը պետական բյուջեի համար ոչ մի բան չի պահի: Այսինքն՝ տալիս ենք երկու տարբերակ՝ կամ պարաֆինը, որից մոմ է պատրաստվում, համապատասխան վճարներով չի գանձվում ու այդ պարագայում դառնում է բարեգործական ապրանք ու մեր եկեղեցիներում մոմը չի վաճառվում, անվճար է տրվում, որն ավելի մեծ եկամուտներ կարող է բերել եկեղեցուն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ գանձանակի տարբերակով ավելի շատ գումարներ են հավաքագրվում, քան ուղղակի վաճառքի տարբերակով։ Կամ մոմի, ինչպես բոլոր իրերի վաճառքը տեղի ունենա ՀՀ օրենսդրությանը համապատասխան, դրանից գանձվեն հարկեր, տուրքեր ու ես, կառավարությունն ասում ենք՝ ինչ հավաքագրվում է, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն: Նկատի ունեմ՝ այսպիսի խաչվող տեղեր կան»,- հավելեց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանականերում:

«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», — ընդգծեց վարչապետը՝ միաժամանակ շեշտելով, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30