Skip to main content

Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել | Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին | Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրիստոսի գործի նմանակումն է, երբ գործիչը գնում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, որ կիսի իր գաղափարը | Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան | Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը Աղոթքի նախաճաշին | ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան | Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ» | Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» | Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան | Ուզում ենք լսել, թե ինչ եք անում իշխանությանը հեռացնելու համար. Ոսկան Սարգսյանը՝ ընդդիմությանը | Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ

Լրահոս

Ուղիղ. Կոռնիձորում բազմահազարանոց երթը շարժվում է Հայաստան-Արցախ սահման

2023 թ. մայիսի 20-ին Կոռնիձորում կայացած հանրահավաքի մասնակիցների ուղերձը

Մենք՝ Արցախի եւ արցախահայության զորակցության հանրահավաքի մասնակիցներս հայտարարում ենք, որ՝

  • հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները եւ բեկում մտցնելու վիճակի մեջ.
  • հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար.
  • Արցախի ազատության եւ ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի.
  • Արցախի ինքնիշխանության եւ արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումը եւ գործադրումը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պարտավորությունն է.
  • Հայաստանի որեւէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռդակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են.
  • Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում.
  • Իրական եւ երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը.
  • Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.
  • Որպես արժանապատիվ եւ հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք եւ ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։

Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։

Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը։

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև