Skip to main content

Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրիստոսի գործի նմանակումն է, երբ գործիչը գնում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, որ կիսի իր գաղափարը | Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան | Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը Աղոթքի նախաճաշին | ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան | Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ» | Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» | Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան | Ուզում ենք լսել, թե ինչ եք անում իշխանությանը հեռացնելու համար. Ոսկան Սարգսյանը՝ ընդդիմությանը | Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ | Խաղաղության ձգտելու մասին Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են․ Սաղաթելյան | Կրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվոր

Լրահոս

Գայանե Հակոբյանի հայտարարությունը

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ծանր օրերին ինձ գիշեր-ցերեկ աջակցելու, ջերմություն փոխանցելու համար։ Այդ ջերմությունն ավելի կարևոր սնունդ էր ինձ համար, քան այն հացը, որի ընդունումից որպես բողոքի նշան, հրաժարվել էի։

Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա։

Ես որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն։

Բոլորս ականատես եղանք, որ մեր երկրին, մեր ժողովրդին ուժ տվող նվազագույն բարոյական սկզբունքներն այլևս հիմնավորապես խախտված են, և դրանք հնարավոր է վերականգնել միայն երբ նեռը կհեռացվի կառավարման ղեկից։ Եթե կիսում եք այս համոզմունքը, ապա խնդրում եմ դուրս գալ փողոց և մենակ չթողնել իմ բախտակից ընկերներին՝ մեր հերոս տղաների ծնողներին։

Խնդրում եմ նաև մենակ չթողնել Ժորայիս և իմ փոխարեն Եռաբլուրում այցելել նրա սուրբ շիրիմին։

Ձեր՝ Գայանե»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև