Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան

Լրահոս

Երևանին պետք է հեռու պահենք «ճ» կլասի, քաղաքը ավիրող կառավարումից. Հռիփսիմե Հովհաննիսյան

Լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի գործընկերներ, ընկերներ, հեռու ու մոտ բարեկամներ,
Ուզում եմ հայտնել ինձ համար մի պատասխանատու որոշման մասին․ «Ապրելու երկիր» կուսակցության կազմում, որպես ավագանու թեկնածու, մասնակցելու եմ Երևանի ավագանու ընտրություններին։

Մշտապես հետևելով հայաստանյան քաղաքական կյանքին ու «ի պաշտոնե» որպես լրագրող լուսաբանելով այն՝ ինձ միշտ եմ հեռու պահել այդ ոլորտից, քննադատելով բոլոր քաղաքական գործիչներին՝ տեսնելով նրանց ակնհայտ աթոռապաշտությունը։
Բայց պատերազմից հետո շատերիս կյանքն է փոխվել․ այլևս իմ՝ կողքից նայելն ու միայն քննադատելը, ինձ համար անիմաստ կորած ժամանակ էր դարձել ավելացող խնդիրների մեջ։ Իրավիճակի վրա ազդելու անկարողությունն ու հուսահատությունն ինձ անընդհատ ստիպում էր մտածել գործուն քայլերի մասին՝ վերցնել իմ բաժին պատասխանատվությունը տեղի ունեցողի նկատմամբ։

Եվ իմ ներսում եղած հենց այդ կռիվների ժամանակ էր, որ հանդիպել եմ «Ապրելու երկիր» կուսակցության լիդերներին, և նրանց հետ իմ արդեն մեկ տարուց ավելի տևող աշխատանքը, ամենօրյա շփումները վստահություն են ներնշնչել, որ ամեն ինչ ավարտված չէ, և մեր երկիրը դեռ կանգնելու է ոտքի նվիրյալ ու պատասխանատու, պրոֆեսիոնալ և աշխատասեր մարդկանց շնորհիվ, որոնք ամեն օր հավաքվում են նրանց, «Ապրելու երկիր» կուսակցության շուրջ և որոնք փոխում ու փոխելու են մարդկանց պատկերացումը քաղաքականության մասին։ Գնացեք Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև․․․ խոսեք մեր ավագանիների հետ տարբեր համայնքներում։ Ես էլ այդ մարդկանցից եմ։

Հ.Գ.

Երևանի ընտրությունները բոլորիս համար են կարևոր լինելու։ Երևանով պետք է վերջ դնենք տիրող ամբարտավանությանը, մեր երկիրն օր օրի մաշող քաղաքականությանը, նախկինների ու ներկաների իրար պահող, բայց ամեն ինչ պառակտող քաղաքականությանը։
Եվ իհարկե, Երևանին պետք է հեռու պահենք «ճ» կլասի, քաղաքը ավիրող կառավարումից։

Դրա համար իմ անկեղծ խնդրանքն է երևանցիներին՝ մաքսիմում հետաքրքրվել այս ընտրություններով, հանդիպել բոլոր թեկնածուների հետ, տալ հարցեր ու մտածել լսած պատասխանների մասին, վերլուծել ասվածն ու ուսումնասիրել ասողների արածը, գնալ ընտրության։
Երևանի կառավարման հարցում որևէ ուժին վստահելը իսկապես շատ պատասխանատու գործ է հիմա, լավ արդյունքը յուրաքանչյուրիս ճիշտ ընտրությունից է կախված լինելու։

Facebook
Twitter

Կարդացեք նաև