Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան

Լրահոս

ՀՀ ոստիկանությունը Տիգրան Ավինյանի շտաբի աշխատո՞ղ, թե՞ սպասվող ընտրակեղծիքներին նախապատրաստող գործիք. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
ՀՀ ոստիկանությունը Տիգրան Ավինյանի շտաբի աշխատո՞ղ, թե՞ սպասվող ընտրակեղծիքներին նախապատրաստող գործիք․․․
Երեք օր առաջ իմ հայրական տուն է այցելում թաղային ոստիկանը։ Անհասկանալի կամ հիմա արդեն հասկանալի պատճառով հարցնում է գրանցված բնակիչների մասին, թե ովքե՞ր են ՀՀ-ում, իսկ ովքե՞ր՝ ոչ։ Հարցնում ու գրանցում է հեռախոսահամարները։ Այնուհետ հարցեր տալիս այն հարևանների մասին, ում դռները փակ են կամ տները՝ վարձակալությամբ. «Քանի՞ տարի է, որ ինֆորմացիա չկա նրանց մասին», «Վերջին անգամ ե՞րբ են եկել Հայաստան», «Նրանց տունը վարձով ո՞վ է գալիս տալիս, բարեկամնե՞րը թե՞ նրանք են գալիս», ու բազում հարցեր այս շարքից։
Երեկ այս՝ 077627200 հեռախոսահամարից զանգահարում են իմ մայրիկին, ներկայանում Տիգրան Ավինյանի շտաբից, ասում են, որ այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում լինելու է հանդիպում Ավինյանի հետ, փորձում համոզել գալ հանդիպմանը, ասում՝ եթե հիվանդ եք, տրանսպորտի հարցն էլ կլուծենք, ինչի խնդիր ունեք, դա էլ ասեք, օգնենք լուծել.․․
Մայրիկիցս վերցնելով հեռախոսահամարը՝ փորձեցի ճշտել, թե ՔՊ շտաբում որտեղի՞ց նրա համարը և ի՞նչ մեխանիզմներ են գործում. . .
Որպես փաստ՝ ներկայացնում եմ իմ զրույցի մի հատվածը
Հ.Գ. ՀՀ Ոստիկանությո՛ւն, մինչ այս ընտրություններն ինչո՞ւ թաղայինները չէին ընկել դռնեդուռ և չէին ուզում հասկանալ՝ ո՞ր բնակիչն է հիմա ապրում, իսկ որի դուռը՝ փակ, և ոստիկանական համազգեստի ներքո հավաքագրում են մարդկանց կոնտակտները ու փոխանցում ՔՊ-ի շտաբին. . . ՀՀ օրենսդրության ո՞ր կետի համաձայն է ոստիկանությունը ստանձնել ՔՊ-ի շտաբի աշխատակցի պարտականությունը․ թե բա՝ վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում «ՉԿԱ» . . .
Հ.Գ. Համատիրություննե՛ր, արժե՞ ծառայել թուրք-ադրբեջանական շահերը սպասարկողներին (ձեր մասին էլ են խոսում նաև)։
Հ.Գ. Ա՛յ փնթինե՛ր, կարելի՞ է ճշտել, թե ում տուն եք զանգում և այցելում. . .
Facebook
Twitter

Կարդացեք նաև