Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը

Լրահոս

Ի՞նչ կլինի Wildberries-ի ճակատագիրը. էժան գնումների սիրահարներին տհшճ անակնկալ է սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն «խաղատան կարգավիճակ» ստացած Wildberries-ը ինչպես աջակցում է հայաստանյան շուկայի բազմազանությանը, այնպես էլ վնասում է Հայաստանի տնտեսությանը։

Վերջին մի քանի ամիսներին Wildberries-ում ժամանակ անցկացնելը դարձել է հայաստանաբնակների օրվա մի մասը։ Ամեն րոպե ինչ-ինչ փնտրտուքների մեջ են մարդիկ. ինչ անհրաժեշտ է լինում, առանց տեղի շուկան ուսումնասիրելու, միանգամից ապրանքը որոնում են Wildberries օնլայն խանութում, գտնում համեմատաբար մատչելի տարբերակներ եւ գնում: Սրա պատճառն այն է, որ օգտատերերը գտել են ավելի հեշտ, հնարամիտ եւ էժան տարբերակ ապրանքները ռուսական շուկայից ավելի մատչելի տարբերակով պատվիրելու համար։ Սրա մասին մենք նախկինում գրել էինք։

Հենց այս պատճառով էլ Wildberries-ը շատ արագ դարձավ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկը, իսկ մի օգտատիրոջ հաշվով վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել է 3 մլն գնում։

Ինչքան էլ Wildberries-ը ավելացնում է Հայաստանի պետական բյուջեի գումարները, այնքան էլ սառեցնում է հայկական ապրանքաշրջանառությունը, եւ տուժում են տնտեսվարողները։ Այդ պատճառով էլ երեկ կառավարության առաջ բողոքի ակցիա անցկացրած տնտեսվարողները պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն եւ արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։

Wildberries-ը, սակայն, պատասխան դեռ չի տվել։ Այսինքն՝ հավանականությունը, որ Հայաստանում կարգելվի ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելը, շատ մեծ է։ Եւ տուժում է դարձյալ ՀՀ բնակիչը՝ զրկվելով համեմատաբար էժան շուկայից գնումների հնարավորությունից։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Facebook
Twitter

Կարդացեք նաև