Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը

Լրահոս

Երեկ զանգ ստացա իմ վաղեմի մտերիմներից մեկից. ներողությունների, ափսոսանքի, խաբված լինելու, մոլորվելու ու սխալը գիտակցելու մի երկար շարք լսեցի նրանից. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանր ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ զանգ ստացա իմ վաղեմի մտերիմներից մեկից, ում 2020թ. պատերազմից հետո արգելել էի ինձ հետ շփվել: Լավ կրթություն ունի, մարդկային որակներ, նորմալ աշխատանքային փորձ: Մի խոսքով աշխարհ տեսած, արժեքներ ունեցող, բայց նիկոլական դարձած մարդ է: Բիզնես կարիերայի աճն ու հաջողակ գործունեությունը հասցրել է իրականացնել դեռևս նախորդ իշխանությունների տարիներից: Կարծես թե դժգոհ չէր: 2018թ. անհասկանալի կերպով, իմ այս նախկին մտերիմը դարձավ թունդ նիկոլական: Իհարկե շփվում էինք, հիմնականում` վիճում, կարծիքներ փոխանակում և այլն: Բայց պահում էինք հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը:
2020թ. պատերազմից անմիջապես հետո մեկ անգամ ենք զրուցել, որից հետո նրան խնդրել եմ չշփվել ինձ հետ: Ինքն էլ կարծես չառարկեց:
Երեկ, նրա իրար հերթ չտվող համառ զանգերն ինձ ստիպեցին պատասխանել. մտածեցի ինչ-որ բան է պատահել: Թախծոտ ձայնով բարևեց ու խնդրեց, որ գոնե կարճ ժամանակով հանդիպենք:
Հանդիպեցինք: Ներողությունների, ափսոսանքի, խաբված լինելու, մոլորվելու ու սխալը գիտակցելու մի երկար շարք լսեցի նրանից: Հատկապես ազդվել էր Արցախում տիրող իրավիճակից, Հայաստանին սպառնացող նոր պատերազմի և պետականության կորստի վտանգներից, ինչպես նաև չդադարող կոռուպցիայից: Հատ հատ վերհիշում էր մեր նախորդ զրույցներն ու վեճերը…
Զարմացած չեմ, յուրաքանչյուրս ենք սխալական: Հարցը նրանում է, թե ե՞րբ ես գիտակցում և ի՞նչ է արժենում այդ սխալը: Աններելի, անուղղելի, անդառնալի հետևանքներով ու մեծ կորուստներով սխալները…
Ինձ համար անսպասելի կերպով խոստովանեց նաև, որ բարոյապես գիտակցում է իր մեղքի բաժինը` չհիմնավորված հազարավոր զոհերի և դավադրաբար հանձնված հայրենիքի հարցում:
Ի՞նչ անել, չգիտեմ: Առայժմ չեմ կարողանում ներողամտություն գտնել իմ մեջ, մի տեսակ չի ստացվում: Ինքս ինձ չեմ կարողանում կեղծել: Բայց հավատում եմ նրա անկեղծությանն ու ազնվությանը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև