Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Լավրովն ուզում է մեր երկիրը տանել կործանման, ՌԴ դաշնակիցն այլևս Ադրբեջանն է․ Գագիկ Մելքոնյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը՝ անդրառանալով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, այն դեպքում, երբ բոլոր գերտերությունների ղեկավարների հետ խոսել է։

Պատգամավորի խոսքով՝ մի քանի անգամ ՀՀ-ն դիմել է ռազմավարական դաշնակցին և աջակցություն չի ստացել, դրա համար էլ արդեն իմաստ չկա նրանց դիմելու:

«Պատճառն այն է, որ արդեն մի քանի անգամ մեր երկրի դեմ կալացիա է տեղի ունեցել: Մենք դիմել ենք։ Ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Ասել են, որ դրանք սահմանային կռիվներ են: Արդեն իմաստ չկա իրենց դիմելու, զանգելու: Բոլոր ժամանկներում էլ Լավրովն ինչ-որ բան ասել է, իր ասածը չենք վերցնում որպես հիմք և ընդունում: Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման», — նկատեց պատգամավորը։

Նա հարց է հնչեցնում, թե տեսե՞լ եք, որ Լավրովի ծրագրերը հայանպաստ լինեն։

«Ռուսաստանը միշտ մեր տեղը որոշել է, մեր տեղը մտածել է, մեզ ասել է՝ ուր պետք է գնանք, ում հետ պետք է ընկերություն անենք, ում հետ՝ ոչ։ Մենք նվիրվել ենք Ռուսաստանին, բայց վերջապես ուրիշ երկրներ էլ կան։ Մենք հիմա սկսում ենք բարեկումություն անել Հնդկաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև Եվրոպական երկրների», -նկատեց Գագիկ Մելքանյանը՝ նշելով , թե ինչու է ՌԴ-ն «ծանր» տանում, երբ Հայաստանն այլ երկրների հետ է սկսում բարեկամական հարաբերություններ հաստատել։

Իշխանական պատգամավորի կարծիքով՝ ՌԴ-ի դաշնակիցն այլևս Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև