Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Հայաքվեի նախաձեռնությանն օրենսդրական ուժ տալը, կարող է փրկություն լինել ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Նիկոլի համար. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանր ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դեռևս ուշ չէ
Հայտնի ճշմարտություն է այն, որ իրական քաղաքականությունը տողատակերում է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարության տողատակերից, անձամբ ես հասկանում եմ հետևյալը. եթե պաշտոնական Երևանը, ինչ-որ կերպ, հետ վերցնի, կամ գոնե խմբագրի 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) ճանաչելու հայտարարությունը, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի կրկին վերադառնալ Արցախի կարգավիճակի հարցին: Ես կարծում եմ նաև, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը պատճառ կհանդիսանա, որ ԱՄՆ և ԵՄ մի շարք երկրներ ևս վերադառնան Արցախի կարգավիճակը փակված չլինելու հարցին, եթե Նիկոլը հրապարակային բացատրի, որ իրեն ճիշտ չեն հասկացել, կամ որ դա Հայաստանի կողմից չվավերացված և միայն կառավարության ղեկավարի բանավոր հայտարարություն էր: Ընդ որում, հղում անելով Արցախում ստեղծված հումանիտար աղետի ցեղասպանական հետևանքների վրա` Նիկոլը կարող է ինքը փոխել իր հայտարարությունը, և այն անել այլ կերպ (Վարդան Օսկանյանը ձևակերպել է, թե ինչպես): Ընդ որում դա բացատրելով այն հանգամանքով, որ ակնհայտ են դարձել, որ Ադրբեջանը չի ցանկանում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները, և պատրաստ չէ միջազգային երաշխիքներով Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը:
Այս թեզի հակառակորդները կասեն, որ դա հղի է պատերազմի վտանգով: Պատասխանը պարզ է. իսկ ինչ է, այսօր չկա՞ պատերազմի վտանգ: Վտանգը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դարձել ինքնուրույն գործոն և հստակ չի կանգնել իր շահերի պաշտպանության գծի վրա: Այսօր գերտերություններին պետք են վստահելի գործընկերներ, ոչ թե խամաճիկային, սեփական անվտանգության հաշվին այս ու այն կողմ թռնող, աշխարհի ժամանակավոր դժբարություններից օգտվող և փող աշխատող անկայուն կերպարներ:
Հայաքվեի նախաձեռնությանն օրենսդրական ուժ տալը, կարող է փրկություն լինել ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Նիկոլի համար:
Facebook
Twitter

Կարդացեք նաև