Skip to main content

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս

Լրահոս

Դատապարտում ենք Գարիկ Գալեյանի կալանավորումը․ «Բաբոն տեր ա»

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը, հավատարիմ մնալով մարդու հիմնարար իրավունքներին, մասնավորապես, խոսքի ազատության և բարոյական արժեքների պահպանմանը, դատապարտում է 44-օրյա պատերազմում իր կյանքն անձնվիրաբար զոհաբերած Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի կալանավորումը, այդ մասին հայտարարություն է տարածել նախաձեռնությունը․

Գարիկ Գալեյանը նույնպես պատերազմի մասնակից է եղել, ծանր վիրավորում է ստացել, իսկ ռազմի դաշտում՝ կորցրել իր ամենաթանկ մարդուն՝ որդուն։ Մխիթարի զոհվելուց հետո նա դժվարին ճանապարհ է անցել որպես որդեկորույս ծնող, և իր կյանքի հետագա առաքելությունը դարձրել «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպության ստեղծումը՝ հանդիսանալով վերջինիս հիմնադիր անդամներից մեկը։

Գարիկ Գալեյանը բազմիցս հրապարակավ իր անվստահությունն ու քննադատությունն է հայտնել գործող իշխանությունների հանդեպ` վերջիններիս հակազգային գործունեությամբ պայմանավորված: Անհնար է չնկատել և չարձանագրել, որ գործող իշխանությունները որդեգրել են անթաքույց բռնաճնշումների գործելաոճ իրենց հասցեին հանրային քննադատություններ հնչեցնող անհատների, և առհասարակ հակառակ ճամբարներում գտնվող մարդկանց հանդեպ։ Սա անընդունելի և պախարակելի վարքագիծ է, որը շատերս թյուրիմացաբար կարծում էինք՝ արմատախիլ է արվել 2018թ. -ի «հեղափոխությամբ»։

Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի և հասարակության լայն շրջանակների կողմից եզակիորեն հեղինակություն վայելող, բարձրագույն և անքննարկելի արժեք է հայ զինվորը: Սա, հավատում ենք, անբեկանելի ճշմարտություն է, իսկ զոհված զինվորի պատիվն ու հիշատակն արժանավայել պահելը` բոլորիս պարտքը։

Ուստի, մենք՝ լինելով կին, մայր, և քույր, կանգնում ենք Գալեյանների ընտանիքի կողքին, ինչպես նաև մեր աջակցությունը հայտնում՝ ի պաշտպանություն իրենց կյանքը Հայրենիքի համար զոհաբերած անձանց իրավունքների և պատվի։

Անընդունելի ենք համարում գործող իշխանությունների այս գործելաոճը և պահանջում ենք անվերապահ հարգանք և ապրումակցում ցուցաբերել որդեկորույս ծնողների, իրենց անդառնալի կորստի հանդեպ։

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը, զորակցելով Գալեյանների և նմանօրինակ բռնաճնշումների ենթարկված ընտանիքներին, ՀՀ իշխանություններից պահանջում է վերանայել Գարիկ Գալեյանի կալանավորման որոշումը,- նշվում է հայտարարության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև