«Ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանությանը մասնակցելու» համար մեղադրվող արցախցի Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան ասել է, որ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել:


















































