Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկինում ուսուցիչ աշխատած ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը 2009-2021 թվականներին եղել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի պատմության, հասարակագիտության եւ տնտեսագիտության ուսուցիչ: Ղազարյանը 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ պատգամավորական մանդատը ստացել է 2021 թվականին։

Պատգամավորը հայտարարագրել է 2016 թվականին նվիրատվություն ստացած մեկ բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 464 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ՝ աճել է 5,5 անգամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 600 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ՝ գրեթե կրկնապատկվել է։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 871 հազար դրամ, որից 8 մլն 492 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովից։

Պատգամավոր Ղազարյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից կենսաթոշակ է ստացել տարեկան 379 հազար դրամ։ Ազգային ժողովում ակտիվությամբ աչքի չընկնող Պողոսյանը հանդիսանում է 6 դպրոցի եւ 1 հատուկ կրթահամալիրի («Կապանի N5 հիմնական դպրոց», «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր», «Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց», «Սյունիքի միջնակարգ դպրոց», «Արծվանիկի միջնակարգ դպրոց», «Գեղանուշի միջնակարգ դպրոց», «Ճակատենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների) կառավարման խորհրդի անդամ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև