Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան

Լրահոս

Անի Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քшղшքшկшն հետшպնդnւմ․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր, փետրվարի 1-ին, ժամը 16:00-ին Դատարանի Շենգավիթի նստավայրում կայանալու է քաղաքական հետապնդման ենթարկվող Ani Karapetyanի վերաբերյալ քրեական գործի դատական նիստը։ Պաշտպանությունն ապահովում ենք ես և իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցը։
Անի Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր) և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային կոչեր) նախատեսված արարքների կատարման համար։
Պաշտպանական խմբի համոզմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեադատավարական կանոնների էական և կոպիտ խախտումներով։ Մեղադրանքի հիմքում դրված ապացույցները բացի այն, որ ոչինչ չեն ապացուցում, ստացվել են քրեադատավարական կանոնների խախտման եղանակով։
Մասնավորապես,
1) ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողն իրականացրել է համացանցի մշտադիտարկում, որի համար լիազորված չէ օրենքով։
2) Զննություն քննչական գործողությունն իրականացվել է առանց տեսաձայնագրման կամ ընթերակաների մասնակցության, ինչը քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի և 210-րդ հոդվածի 5-րդ մասի էական և կոպիտ խախտում է։
Քրեական վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրությունը հստակորեն հաստատում է, որ Անի Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Facebook
Twitter

Կարդացեք նաև